Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հունիսի 28-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Չարբախի գերեզմանատան մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 23 և 26 ամյա երիտասարդների։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ 4,3 գրամ քաշով։
Ըստ վերջինների՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Պարեկային ծառայողերը հունիսի 29-ին՝ ժամը 01.25-ին, Շենգավիթ վարչական շրջանի մեկ այլ հասցեից ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա տղամարդու, ում խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ՝ 1,8 գրամ քաշով և մոխրացած հետքերով 1 կաթոցիչ։
Ըստ տղամարդու՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Նույն օրը՝ ժամը 21․00-ին, Պարեկային ծառայողները Արցախի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթոցիչ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան
Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան