Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ Մխիթարյան
Մամուլի տեսություն

Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, նախատեսված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան՝ Փաշինյանին մի հատ էլ «կանտրոլնի» աջակցելու նպատակով: Բայց նաև խորհրդանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ՔՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու դեռևս իրավասության մեջ գտնվող ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված հարցերից առնվազն մեկն առնվազն հակաժողովրդավարական է, եթե չասեք՝ հակասահմանադրական: Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանն ու ՔՊ-ն որոշեցին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արմատական ու կամայական փոփոխություններ, լրացումներ կատարել: Մասնավորապես, ինչ-ինչ ֆոբիաներից կամ անհանգստություններից ելնելով, որոշեցին, այսպես կոչված, «նստակեցության ցենզ» սահմանել՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցության հետ կապված: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ, համապատասխանաբար, դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները (բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով):

Ըստ որում, այդ նախաձեռնությունն ուղեկցվեց բավականին ագրեսիվ ու ատելության տոնայնությամբ համեմված քարոզչությամբ, հատկապես՝ սոցցանցերում, թե ինչո՞ւ պիտի արտերկրում գտնվող կամ աշխատող ՀՀ քաղաքացիներն ընտրելու իրավունք ունենան:

Տարօրինակ է թվում, բայց նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, որ զանազան այլ ոտնձգությունների դեպքում ծպտուն չի հանում կամ ընդհանուր, «համախառն» ինչ-որ բաներ է ասում, այս անգամ հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»: Հաշվի առնելով գործող ՄԻՊ-ի նշանակման հետ կապված պարագաները՝ կարելի է ասել, որ նույնիսկ համարձակ հայտարարություն է արել: Ինչևէ...

Բազմաթիվ փորձագետներ են արդեն արտահայտվել այս վիճահարույց նախագծի վերաբերյալ: Իսկ օրերս էլ ավելի քան 11 հասարակական կազմակերպություններ ու փորձագետներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Նրանք ոչ միայն խստորեն դատապարտեցին ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը, այլև այն բնորոշեցին որպես «հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»:

Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 48րդ հոդվածը (4-րդ մասը) շատ հստակ տալիս է ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցելու սահմանափակումները: Այսինքն, ընտրական իրավունքի որևէ այլ սահմանափակում Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների «նստակեցության ցենզ»: Եվ, ինչպես նշում են տասնյակից ավելի ՀԿ-ները, «որևէ փորձ՝ օրենսդրական մակարդակում սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, հակաօրինական և կամայական է՝ հակասելով ՀՀ Սահմանադրությանը»:

Քպական նախաձեռնողները կարող են տալ «Վենետիկի հանձնաժողովի» անունը (նաև տալիս են), սակայն բանն այն է, որ այդ հանձնաժողովի ասածը կարող է վերաբերվել տեղական ու տարածքային ընտրություններին (ՏԻՄ), բայց ոչ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին: Ի դեպ, վերը նշված հայտարարության մեջ նշվում է նաև, որ նման սահմանափակում կիրառած Մոնտենեգրոյին էլ նույն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱԿՀ/ԺՀՄԻԳ-ը հորդորել են վերացնել տվյալ սահմանափակումը և 2 տարվա նստակեցության պահանջը հեռացնել օրենքներից:

Ու գիտեք, դժվար է չհամաձայնել վերը ակնարկված համատեղ հայտարարության հեղինակների հետ նաև այս առումով. «Համապատասխանաբար, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, բացառապես քաղաքացիության ուժով, ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք։ Նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղղորդված, մտացածին է և ոչ ապացուցահենք»:

Այս կոնտեքստում հետաքրքիր է, թե ուր կամ ինչին են նայում զանազան եվրոկառույցներն ու դրանց ներկայացուցիչները, որ ինքնամոռաց նետվել են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու... նրա օգտին չքվեարկած հայ հանրության մնացած 51 տոկոսից: Բայց բուն հարցն այն է, թե ո՞ւր մնացին, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, տարրական արդարությունը: Վերջին հաշվով, կարծես հենց այդ «ժողովրդավարականի» համար էին մեզանում շատերը կամ հանրության մի մասը մղվում դեպի Եվրամիություն: Կարծես հենց նման քարոզներով էին ԵՄ-ն ու հավաքական Արևմուտքը գայթակղում Հայաստանին: Լավ, բա մեկը չի ուզում բացականչել՝ հե՜յ, Եվրոպա, ո՞վ կա այդտեղ, չեք տեսնո՞ւմ, որ «ժողովրդավարությունդ» կտոր-կտոր են անում: Թե՞ չեք ցանկանում տեսնել: Գուցե թե վերջինը: Բայց Եվրոպային թողնենք մի կողմ, այնտեղ վաղուց են ապացուցել, որ առաջնորդվում են բազմակի ստանդարտներով, ու իրնեց «ցավն» ամենևին էլ ժողովրդավարություն չէ:

Վերադառնանք հանրային ու մասնագիտական քննարկումների թեմային ու հատուկ նորից շեշտենք, որ այդպիսիք չեն եղել, ինչը, ՄԻՊ-ից բացի, ընդգծում են նաև ընտրական խնդիրների մասով մասնագիտացած ՀԿներն ու փորձագետները:

Ի՞նչ անել: Շատ պարզ լուծում են առաջարկում հայտարարության հեղինակները՝ այդ խայտառակ նախագիծը տանել ԱԺ օրակարգից, կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ, լսումներ, կազմել նոր նախագիծ, ինչն արդեն հաջորդ գումարման ԱԺ խնդիրը կլինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում