Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջեն ցանկացած երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական առաջնահերթությունների արտահայտությունն է և պետական քաղաքականության իրականացման կարևորագույն գործիքը, որի միջոցով իշխանությունները ձևավորում են զարգացման ռազմավարական ուղղությունները, իրականացնում սոցիալական ծրագրեր, զարգացնում ենթակառուցվածքները, բարձրացնում մարդկային կապիտալի որակը և ապահովում տնտեսության երկարաժամկետ մրցունակությունը։

Հետևաբար, պետական բյուջեի կատարողականի գնահատման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն եկամուտների հավաքագրմանը կամ բյուջետային դեֆիցիտի չափին, այլև հատկապես ծախսերի իրականացման մակարդակին, քանի որ հենց ծախսային քաղաքականությունն է, որ ուղղակի ազդեցություն է ունենում քաղաքացիների կյանքի որակի, տնտեսական ակտիվության և պետության զարգացման հեռանկարների վրա։Հետևաբար, պետական բյուջեի կատարողականի գնահատման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն եկամուտների հավաքագրմանը կամ բյուջետային դեֆիցիտի չափին, այլև հատկապես ծախսերի իրականացման մակարդակին, քանի որ հենց ծախսային քաղաքականությունն է, որ ուղղակի ազդեցություն է ունենում քաղաքացիների կյանքի որակի, տնտեսական ակտիվության և պետության զարգացման հեռանկարների վրա։

Այս տեսանկյունից 2025 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները մտահոգիչ միտումներ են բացահայտում, քանի որ արձանագրվել են ծախսերի և հատկապես կապիտալ ծախսերի զգալի թերակատարումներ, որոնք շարունակում են մնալ Հայաստանի պետական ֆինանսների համակարգի առանցքային խնդիրներից մեկը։ «Լույս» հիմնադրամն իր կատարած վերլուծության մեջ նույնպես անդրադարձել է այս թեմային։

2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրլն 305,3 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95,8 տոկոս կատարողական։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ շուրջ 96 տոկոս կատարողականը բավարար ցուցանիշ է, սակայն բյուջետային քաղաքականության տեսանկյունից նույնիսկ մի քանի տոկոսային կետերի թերակատարումը կարող է նշանակել տասնյակ և նույնիսկ հարյուր միլիարդավոր դրամների չիրականացված ծրագրեր, հետաձգված ներդրումներ և հանրային ծառայությունների որակի անկում։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 89,6 տոկոս, ինչը նշանակում է, որ տնտեսության երկարաժամկետ զարգացման հիմք հանդիսացող ներդրումային ծրագրերի զգալի մասը կա՛մ ամբողջությամբ չի իրականացվել, կա՛մ իրականացվել է ոչ ամբողջ ծավալով։ Կապիտալ ծախսերի թերակատարումը պարզապես ֆինանսական կարգապահության խնդիր չէ, այլ զարգացման ռազմավարության արդյունավետության հարց։ Ակնհայտ է, որ ծրագրային դասակարգման մակարդակում արձանագրված ցուցանիշները ցույց են տալիս ավելի խոր համակարգային խնդիրների առկայությունը։

Եթե դիտարկենք առանձին ծրագրերի կատարողականը, ապա պարզ կդառնա, որ թերակատարումները վերաբերում են հանրային կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտներին՝ ենթակառուցվածքներից մինչև առողջապահություն, կրթությունից մինչև թվային փոխակերպում և սոցիալական պաշտպանություն։ Սա նշանակում է, որ խնդիրը մեկ առանձին գերատեսչության կամ մեկ ծրագրի շրջանակում չէ, այլ կրում է համակարգային բնույթ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ճանապարհաշինության ոլորտը։ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման գծով նախատեսված 57,9 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 48,3 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 83,4 տոկոս։ Մոտ 9,6 մլրդ դրամի թերակատարումը միայն ֆինանսական ցուցանիշ չէ։ Դա նշանակում է չվերանորոգված ճանապարհներ, հետաձգված շինարարական աշխատանքներ, տրանսպորտային ծախսերի աճ, ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներ և տնտեսական ակտիվության սահմանափակում։

Առողջապահության ոլորտում իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է։ «Առողջապահական կազմակերպությունների կառուցում և վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է ընդամենը 50,3 տոկոս, այսինքն՝ նախատեսված 8,9 մլրդ դրամից փաստացի օգտագործվել է 4,5 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ հիվանդանոցների, պոլիկլինիկաների և այլ բժշկական հաստատությունների կառուցման կամ արդիականացման աշխատանքների զգալի մասը հետաձգվել է։ Նման պայմաններում բնակչությունը շարունակում է օգտվել հնացած, հաճախ տեխնիկապես անբավարար և ժամանակակից պահանջներին չհամապատասխանող բուժհաստատություններից։ Խնդիրները խորանում են նաև վերազինման ոլորտում։ «Առողջապահական կազմակերպությունների վերազինում» ծրագրի կատարողականը կազմել է ընդամենը 67,3 տոկոս։ Սա նշանակում է, որ նախատեսված բժշկական սարքավորումների մի մասը չի ձեռք բերվել կամ չի տեղադրվել։

Ջրային ենթակառուցվածքների ոլորտում արձանագրված ցուցանիշներն էլ են շատ մտահոգիչ՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների և ջրային ռեսուրսների կառավարման աճող կարևորությունը։ «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» ծրագրի կատարողականը կազմել է ընդամենը 7,3 տոկոս։ Նախատեսված 1,6 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 0,1 մլրդ դրամ։ Սա փաստացի նշանակում է ծրագրի գրեթե ամբողջական ձախողում։ Հայաստանի համար ջրամբարների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն կապված է գյուղատնտեսության կայունության, ոռոգման արդյունավետության, ջրային անվտանգության և կլիմայական ռիսկերի նվազեցման հետ։ Եթե նման ծրագրերը չեն իրականացվում, ապա մեծանում են երաշտների, բերքատվության անկման և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների խորացման ռիսկերը։

Նույնքան մտահոգիչ է «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում» ծրագրի 42,6 տոկոս կատարողականը։ Չիրականացված ծրագրերը նշանակում են մաշված խողովակաշարեր, ջրի մեծ կորուստներ, խմելու ջրի մատակարարման խնդիրներ և բնակչության կյանքի որակի վատթարացում։ Հատկապես մարզային համայնքներում նման խնդիրները կարող են հանգեցնել բնակչության արտահոսքի և տարածքային անհամաչափությունների խորացման։

Կրթության ոլորտում արձանագրված թերակատարումները նույնպես լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Մանկապարտեզների կառուցման ծրագրի 77,6 տոկոս կատարողականը նշանակում է, որ բազմաթիվ համայնքներ շարունակում են մնալ նախադպրոցական կրթության բավարար ենթակառուցվածքներից զուրկ։ Դպրոցների և կրթահամալիրների գույքով ու տեխնիկայով ապահովման ծրագրի 73 տոկոս կատարողականն էլ վկայում է, որ կրթական բարեփոխումները դեռևս բախվում են լուրջ կազմակերպչական խոչընդոտների։

Թվային փոխակերպման ոլորտում արձանագրված թերակատարումները նույնպես ունեն ռազմավարական նշանակություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության ծրագրի ընդամենը 66,2 տոկոս կատարողականը և միասնական թվային միջավայրի ձևավորման ծրագրի 64,3 տոկոս կատարողականը կարող են դանդաղեցնել տնտեսության տեխնոլոգիական արդիականացումը։ Ներկա փուլում թվայնացումը ոչ թե ընտրություն է, այլ տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման։ Պետական ծառայությունների թվայնացումը, էլեկտրոնային կառավարումը, տվյալների ինտեգրված համակարգերը և բարձր տեխնոլոգիաների խթանումը ժամանակակից մրցունակ պետության կառուցման առանցքային բաղադրիչներն են։ Հետևաբար, այս ուղղությամբ թերակատարումները կարող են հանգեցնել Հայաստանի տեխնոլոգիական հետընթացին տարածաշրջանային մրցակցության պայմաններում։

Սոցիալական ոլորտում ևս առկա են լուրջ խնդիրներ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի թերակատարումը հատկապես զգայուն է սոցիալական և հումանիտար տեսանկյունից։ Ավելի քան 1,1 մլրդ դրամի թերակատարումը նշանակում է, որ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են մնալ բնակարանային անորոշության պայմաններում։ Նման ծրագրերի հետաձգումը ոչ միայն սոցիալական լարվածություն է առաջացնում, այլև դժվարացնում է տեղահանվածների ինտեգրումը հասարակական և տնտեսական կյանքին։

Առանձնակի մտահոգիչ է նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրի ընդամենը 9,6 տոկոս կատարողականը։ Իսկ երբ նման ծրագրերը չեն իրականացվում, անմիջականորեն տուժում են այն քաղաքացիները, որոնք առավել շատ են կախված պետական աջակցության արդյունավետությունից։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի բյուջեի կատարման տվյալները ցույց են տալիս, որ խնդիրը չի սահմանափակվում միայն ծախսային ցուցանիշների շեղումներով։ Խնդիրը շատ ավելի խորն է և վերաբերում է պետական կառավարման արդյունավետությանը, ծրագրերի պլանավորման որակին, գերատեսչությունների ինստիտուցիոնալ կարողություններին, գնումների համակարգի արդյունավետությանը և պատասխանատվության մեխանիզմներին։

Եթե պետությունը չի կարողանում ամբողջությամբ և ժամանակին իրականացնել արդեն իսկ հաստատված ծրագրերը, ապա հարցեր են առաջանում ոչ միայն բյուջետային քաղաքականության, այլև զարգացման ամբողջ մոդելի արդյունավետության վերաբերյալ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում