Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Հասարակություն

«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան

Հունիսի 30-ը տոնական հնչերանգներով բացվեց մարզկենտրոն Կապանում։ Տեղի ունեցավ մի իրադարձություն, որին քաղաքի բնակիչները, անպատճառ, սպասում էին՝ Կապանի համայնքապետարանի վերակառուցված վարչական շենքի, նորակառույց մասնաշենքի և համայնքապետարանի առջևի նորացված պուրակի բացման արարողությանը։

Փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում։ Մարդիկ շնորհավորում էին միմյանց՝ իրադարձության առթիվ։ Մանավանդ աչք էր շոյում նորացված պուրակը, որ այսուհետ կապանցիների զբոսանքների և հանդիպումների սպասված վայր պիտի դառնա։

Հանդիսությանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, հոգևոր հայրեր,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր  հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, պաշտոնատար այլ անձինք, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կապանի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, հյուրեր։

Գեղեցիկ շատրվանի գործարկմամբ բացվեց նորոգ պուրակը, որի պատիվը տրվեց հանգստյան այդ գոտու մշտական այցելուներից ավագ սերնդի ներկայացուցիչներին։

Ծրագիրը կյանքի է կոչվել ամբողջովին համայնքային բյուջեի հաշվին, այն կազմել է մոտ 138 մլն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Նորոգշին»  ՍՊ ընկերությունը, տեխնիկական հսկողությունն կատարել է «Էներջի ֆակտորի» ՍՊ ընկերությունը և նախագծի հեղինակը «Ռազբիլդինգ» ՍՊ ընկերությունն է։

Հաջորդիվ տեղի ունեցավ վերակառուցված վարչական շենքի և նորակառույց մասնաշենքի պաշտոնական բացման արարողությունը։

Օրվան պատշաճող խոսքեր հնչեցրեց Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը․ «Համոզմունք ունեմ, որ նորակառույց այս մասնաշենքում համայնքապետն ու իր աշխատակազմն ամեն օր ջանք ու եռանդ կներդնեն, որ այս մեծ համայնքն իսկապես դառնա օջախ։ Եվ օրհնում եմ, որ մեր երկնակամարը միշտ լինի կապույտ, երկինքը՝ միշտ խաղաղ, մանուկները մեծանան ու դառնան մեր երկրի արժանի զավակներ։ Ովքեր ապրում են այս համայնքում, թող լինեն ստեղծարար, շեն և առողջ, շնորհակալություն նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում համայնքի զարգացմանը։ Եթե մարդ մեկ քար ավելացնում է համայնքի շենացման պատին, թող Աստված օրհնի ու հարյուրապատիկ հատուցում տա»։

2003-2008 թթ․ Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ համայնքապետարանի շենքի կառուցումը և նորոգումն անհրաժեշտություն էին դարձել դեռևս 2000 թվականից, քանզի չէր ապահովվում աշխատելու բարեհարմար պայմաններ։ Այժմ, երբ այդ ամենն իրականություն է դարձել, համայնքապետարան դիմող քաղաքացիների և նրա աշխատակիցների միջև փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծվի։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բարեմաղթանքի իր խոսքում այն միտքն ընդգծեց, որ համայնքապետարանի վերակառուցումն ու նորոգումն անհրաժեշտ էին այնքանով, որ այդ շենքը կարևոր դեր ու նշանակություն ունի կապանցիների կյանքում, այդտեղ են կայացրել Կապան քաղաքի համար պատմական որոշումներ, կերտել քաղաքի վերջին 70 տարվա պատմությունը։

Պաշտոնական արարողությունից հետո հանդիսության մասնակիցները շրջայց կատարեցին նոր վարչական շենքում, ծանոթացան վերակառուցված և ամբողջությամբ կահավորված հարկաբաժիններին, որոնք համայնքապետարանի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և քաղաքացիների սպասարկման որակի բարելավման նպաստավոր պայմաններ են ստեղծել։

Համայնքապետարանի հին մասնաշենքը կառուցվել է 1954-1955 թթ․-ին՝ որպես Ղափանի կուսշրջկոմի վարչական շենք։ Տասնամյակներ շարունակ եղել է բազում հասարակական-քաղաքական իրադարձությունների վկան։ Այդ շենքում են գործունեություն ծավալել Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներ Ասատուր Մանասարյանը, Մուշեղ Համբարձումյանը, Արշավիր Գասպարյանը, Վազգեն Հարությունյանը, Ռաֆայել Մինասյանը, Ալյոշա Հակոբյանը, Ռոլանդ Ղոնյանը, Կարեն Մկրտչյանը և այլ նվիրյալ ղեկավարներ, որոնց անուններն անքակտելիորեն միահյուսված են Կապանի պատմությանը։

Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ 1992-94 թթ․ շենքը ծառայել է որպես զինվորական կոմիսարիատի նստավայր։ 1995 թվականին Հայաստանի վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ շենքը սկսեց ծառայել համայնքային իշխանությանը։ Այդ ժամանակաշրջանից ի վեր համայնքը ղեկավարել են Գագիկ Աթաջանյանը, Արմեն Կարապետյանը, Արթուր Աթայանը, Աշոտ Հայրապետյանը, իսկ 2018 թվականից մինչ այսօր՝ Գևորգ Փարսյանը։

Համայնքապետարանի շենքի վերանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-կառավարություն համագործակցության շրջանակում՝ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 911 միլիոն դրամ է։ Մասնաշենքի կահավորումն ու վերազինումն իրականացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։

Վարչական մասնաշենքի շինարարությունն իրականացրել է «Նորոգշին» ՍՊ ընկերությունը, նախագծող՝ «Սթեմ» ՍՊ ընկերություն, տեխնիկական հսկողությունն իրականացրել է «ԳարԳաս» ՍՊ ընկերությունը։

Համայնքապետարանի առջևի պուրակում հյուրասիրություն էր կազմակերպվել: Ներկաները մի բաժակ շամպայնով և բարեմաղթանքի խոսքերով շնորհավորեցին միմյանց՝ հաջողություններ մաղթելով:                                                                                 

 Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի և Մարի Նավասարդյանի