Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Ucom-ը ներկայացնում է նոր՝ uMix 5000 մարզային փաթեթը, որը նախատեսված է Հայաստանի մարզերի բնակիչների համար։ Առաջարկը հնարավորություն է տալիս մեկ շահավետ ամսավճարով օգտվել տան համար անհրաժեշտ երեք հիմնական ծառայություններից՝ բարձրորակ ինտերնետից, բազմաժանր հեռուստատեսությունից և ֆիքսված հեռախոսակապից՝ առանց տարեկան պարտավորության։
uMix 5000 մարզային փաթեթը ներառում է 100 Մբ/վ արագությամբ տան ինտերնետ, 200+ հեռուստաալիք և 180 րոպե ֆիքսված հեռախոսակապ։ Փաթեթի ամսավճարը կազմում է 5000 դրամ։
«Ucom-ում մենք կարևորում ենք, որ Հայաստանի մարզերի բնակիչները ունենան ժամանակակից և հուսալի կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Մենք շարունակաբար աշխատում ենք ոչ միայն տեխնոլոգիական լուծումների զարգացման, այլև դրանք մարդկանց առօրյային ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մարզերում կապի ծառայությունների հասանելիության ընդլայնումը մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն է», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
uMix 5000 մարզային առաջարկը նոր միացումների համար հասանելի է հուլիսի 1-ից՝ Արտաշատ, Աշտարակ, Բյուրեղավան, Գորիս, Գավառ, Եղվարդ, Իջևան, Նոր Հաճն, Սևան և Վանաձոր քաղաքներում։ Ծառայությանը հնարավոր է միանալ Ucom-ի ակտիվ վաճառքի թիմի կամ վաճառքի և սպասարկման կենտրոնների միջոցով։
uMix 5000 մարզային․ ավելի շատ հնարավորություն Ձեր տան համար։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան