Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել «ՔՊ» վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ զրպարտության և վիրավորանքի հոդվածի հատկանիշներով։
Հայցի համար հիմք է հանդիսացել մայիսի 31-ին Առաջին ալիքի «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ»-ի ժամանակ Ալեքսանյանի որոշ արտահայտություններ։ Մասնավորապես, բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի մասին խոսելիս ՔՊ-ական պատգամավորն օգտագործել է «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622.000 դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» խոսույթը։
Թևանյանը պահանջում է նաև ներողություն խնդրել իրենից՝ կրկին ինչպես տեքստային, այնպես էլ տեսագրության միջոցով՝ նշելով հետևյալ տեքստը։ «Ներողության հրապարակում․ Ես՝ Վահագն Ալեքսանյանս, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանից 2026 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» վերտառությամբ բանավեճի ժամանակ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հնչեցված՝ Անդրանիկ Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանին «լրտես», «գործակալ», «դավաճան» և «հայրենիքը փողի դիմաց խուրդող», անձ, ով պետք է «նստի, փտի բանտում», անցկացնի «բանտի ծակում», անվանելու համար»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց