Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան
Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը ունի երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և գնման միջոցով ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, իսկ մյուսը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է և գնվել է 2011 թվականին։ Նախարարը շարունակում է ունենալ նաև 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը գնել էր 2022 թվականի վերջին։

2025 թվականին նախարարն իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարք՝ 30 միլիոն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելով Արտակ Անդրեասյանին։ Միաժամանակ ամբողջությամբ մարվել է «Կոնվերս բանկում» ունեցած 14 տոկոս տոկոսադրույքով վարկը, որի մարմանն ուղղվել է 5 միլիոն 452 հազար 460 դրամ։ Տարեսկզբի 5 միլիոն 364 հազար 558 դրամ բանկային միջոցները տարեվերջին աճել են՝ հասնելով 10 միլիոն 602 հազար 424 դրամի։

Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 25 միլիոն 598 հազար 679 դրամ, որը ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ նա շարունակում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել մի շարք պետական հիմնարկների և հիմնադրամների խորհուրդներում, այդ թվում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում, «Մատենադարանում», Հայաստանի կինոյի հիմնադրամում, Մշակույթի զարգացման հիմնադրամում և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնում, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությանը։ 2024 թվականի հայտարարագրով Ժաննա Անդրեասյանի ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 451 հազար 475 դրամ։ Դրանցից 21 միլիոն 451 հազար 475 դրամը աշխատավարձն է, իսկ 30 միլիոն դրամը՝ ֆիզիկական անձից ստացված փոխառություն։ Նույն հաշվետու տարում նույն չափի՝ 30 միլիոն դրամի վարկի մարման ծախս է կատարվել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 5 միլիոն 364 հազար 558 դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 1.6 միլիոն դրամով։ Անշարժ և շարժական գույքը չի փոխվել. նախարարը շարունակել է ունենալ Քանաքեռ-Զեյթունի բնակարանը և 2022 թվականի HONDA ավտոմեքենան։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ նախարարի հիմնական գույքը մնացել է նույնը՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը և 2022 թվականի արտադրության HONDA ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա ստացել է 19 միլիոն 722 հազար 667 դրամ աշխատավարձ։ «Կոնվերս բանկում» ունեցած վարկի մնացորդը կազմել է 6 միլիոն 455 հազար 186 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում նվազել են՝ 5 միլիոն 370 հազար 523 դրամից հասնելով 3 միլիոն 799 հազար 313 դրամի։ Խոշոր ծախսեր կամ նոր գույքի ձեռքբերում հայտարարագրված չեն եղել։ 2022 թվականը նախարարի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի ձեռքբերմամբ։ Նա 7 միլիոն 168 հազար դրամով գնել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։ Գնումը ֆինանսավորվել է «Կոնվերս բանկից» ստացված 14 տոկոսանոց վարկով, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին նույնպես կազմել է 7 միլիոն 168 հազար դրամ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել է 18 միլիոն 290 հազար 979 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները աճել են՝ 1 միլիոն 521 հազար 878 դրամից հասնելով 5 միլիոն 370 հազար 523 դրամի։ 2021 թվականին Ժաննա Անդրեասյանը դեռ զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, սակայն որևէ ավտոմեքենա դեռ չուներ։ Տարվա ընթացքում նրա աշխատավարձը կազմել էր 14 միլիոն 192 հազար 199 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները 771 հազար 458 դրամից աճել էին մինչև 1 միլիոն 521 հազար 878 դրամ։ Այդ ժամանակ նա չուներ վարկեր, թանկարժեք գույք, ավանդներ կամ բաժնային մասնակցություններ։ Ժաննա Անդրեասյանի ընտանիքի ֆինանսական պատկերը զգալիորեն փոխվում է, եթե հաշվարկվում են նաև ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի 2025 թվականի հայտարարագրի տվյալները։

Պետրոս Ղազարյանը 2025 թվականին 60 միլիոն 130 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող իր առանձնատունը, ինչից հետո նրա սեփականությունում մնացել է միայն Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը։ Հանրային հեռուստաընկերությունից նա ստացել է ընդհանուր 40 միլիոն 128 հազար 637 դրամ եկամուտ, որից 18 միլիոն 145 հազար 917 դրամը աշխատավարձ է, իսկ 21 միլիոն 982 հազար 720 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումներ։ Տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 1 միլիոն 616 հազար 41 դրամ։ Միաժամանակ նա ամբողջությամբ մարել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և «Արդշինբանկ»-ի վարկերը՝ ընդհանուր առմամբ վճարելով 42 միլիոն 341 հազար 584 դրամ։

Եթե փորձենք հաշվել նրանց ընտանեկան բյուջեն ընդհանուր 2025 թվականին, ապա ստացվում է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի պաշտոնապես հայտարարագրված տարեկան եկամուտները կազմել են 65 միլիոն 727 հազար 316 դրամ։ Տարեվերջին ընտանիքը հայտարարագրել է 52 միլիոն 218 հազար 465 դրամ դրամական միջոցներ (բանկային հաշիվներ և կանխիկ), ինչպես նաև 30 միլիոն դրամի տրված փոխառություն։ Ստացվում է, նախարարն ավելի ցածր աշխատավարձ է ստանում. ըստ հայտարարագրի ամսեկան մոտ 2 մլն դրամ, իսկ ամուսինը՝ ամսական մոտ 3.3 մլն դրամ աշխատավարձ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում