Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. Վարդապետյանն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները

Աննա Վարդապետյանն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից:

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի: Այս մասին է ընդգծել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ամփոփելով Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի արդյունքները:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է շարունակական կրթության անհրաժեշտությունը և այս առումով՝ կարգապահ վարքագիծը: «Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և Եվրոպայից Հայաստան ժամանած դատախազներին առաջարկել է մտածել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2027 թվականին նախատեսվող համաժողովի համար, հիմք ընդունելով տուժողների իրավունքների պաշտպանության հիմնահարցը, քննարկման ենթակա հարցերի շրջանակի մասին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հետ վստահելի, արդյունավետ և շարունակական համագործակցության համար, որն արդեն վերաճել է հիմնական գործընկերության։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Գլխավոր դատախազության հետ համագործակցության արդյունքը և ընդգծել, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը փոխգործակցությունը շարունակելու ամուր հիմք է հանդիսանում:

Հիշեցնենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև տուժողակենտրոն արդարադատությանն առնչվող արդիական հարցեր։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական հանցագործությունների նոր դրսևորումներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաներին, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետ մեխանիզմներին։

Քննարկվել են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման արդյունավետ մոդելները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի (ակտիվների) վերաբերյալ, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը։

Թեմատիկ քննարկումները վարել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության ղեկավար Եվգենի Եվգենիևը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Վերոնշյալ թեմաներին առնչվող զեկույցներով են հանդես եկել՝

  • Մաուրիզիո Վարանեզը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Հռոմի քննչական վարչության գլխավոր տեսուչ,
  • Վիկտորյա Բուտիջեյջը՝ Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ (առցանց),
  • Միկոլայ Տիբուրչին՝ Լեհաստանի ազգային դատախազության դատախազ,
  • Ծովակ Մնացականյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
  • Ֆիլիփե Սեզար Վիլարինյո Մարկեշը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Պորտուգալիայի Հաշվեքննիչ դատարանի դատավորի օգնական,
  • Էդգար Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Դեսպինա Կիպրիանուն՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) փոխնախագահ,
  • Ջեյմս Շոուն՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի ապօրինի ֆինանսական հոսքերի և ակտիվների վերականգնման թիմի ավագ իրավաբանական մասնագետ (առցանց),
  • Սիլվիա Մարտինես Կանտոնը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Վերաքննիչ դատարանի դատավոր, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ համագործակցության կապերի դատախազ,
  • Գևորգ Գյոզալյանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր,
  • Ֆուլվիո Բալդին՝ Իտալիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Ալեքսանդրա Լանկրանջանը՝ Ռումինիայի Հանրային դատախազության միջազգային դատական համագործակցության ծառայության դատախազ,
  • Ինգա Սավչենկոն՝ Լատվիայի գլխավոր դատախազության պետական անվտանգության պաշտպանության վարչության դատախազի ժամանակավոր պաշտոնակատար,
  • Անկա Յուրման՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազի նախկին խորհրդական, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի՝ Ստամբուլի գործողությունների ծրագրի փոխնախագահ,
  • Միխայել Լայտները՝ Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Միջոցառման ավարտին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը ներկայացրել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 2026 թվականի № 21 եզրակացության նախագծի հիմնական դրույթները: