Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ն ստանձնել է 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը։
Մասնավորապես՝ Պ․Գ․-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու դիմաց Դ․Գ․-ին 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը Դ․Ա․-ի կողմից չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու նպատակով, որից հետո Ջ․Ա․-ն Դ․Ա․-ին հրահանգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը նշված գումարը վերադարձնել Դ․Գ․-ին։
Այնուհետև, Ջ․Ա․-ն տեղեկանալով, որ Դ․Ա․-ն իր կողմից ստանձնած պարտավորությունները չի կատարել, ներգրավելով քրեական ենթամշակույթին հարող անձ հանդիսացող Ա․Գ․-ին, 2026 թվականի հունվարի 16-ին իրեն պատկանող ռեստորանային համալիրում կազմակերպել է հավաք, որի ընթացքում Ա․Գ․-ի միջնորդության արդյունքում Դ․Ա․-ին իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար տրվել է 7 ամիս ժամանակ՝ պարտավորեցնելով նրան նշված գումարը որպես անօրինական օգուտ փոխանցել Ջ․Ա․-ին։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) և Ա․Գ․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել Է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։
Ջ․Ա․-ի և Ա․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց