ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի
ԱԷՄԳ-ն ակնկալում է առաջիկա շաբաթների ընթացքում մուտք ստանալ իրանական միջուկային օբյեկտներ, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ շատ ուշ։ Մի մոռացեք, որ փոխըմբռնման այս հուշագրում, որը նրանք ստորագրել են, խոսվում է համաձայնության հասնելու համար 60 օրվա մասին՝ համապարփակ համաձայնության։ Իհարկե, այնտեղ խոսքը ոչ միայն միջուկային թեմայի մասին է», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ կողմերի փաստաթղթում շոշափվում են նաև Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը և տարածքային ամբողջականության հարցերը՝ կապված հրադադարի հետ։
«Այսինքն՝ այնտեղ առկա են մի շարք թեմաներ, և բոլորն էլ բավականին բարդ են։ Բայց նրանք իրենք են իրենց համար սահմանել այս երկու ամիսը։ Ընդ որում՝ ժամանակն անցնում է, այնպես որ մնացել է արդեն մի փոքր ավելի քիչ։ Ուստի ես հուսով եմ, որ եթե վերջնական համաձայնությունը ձեռք բերվի այդ ժամկետներում, ապա հնարավորություն կառաջանա սկսել իրական աշխատանքը, որը, իհարկե, կներառի մուտքը այդ օբյեկտներ», - պարզաբանել է Գրոսին։
Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետները, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան