ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։ Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)` աճուրդի միջոցով:
Թողարկման տեղաբաշխողն է Կոնվերս Բանկը, որը Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար դերակատարներից է և վերջին տարիներին իրականացրել է կորպորատիվ մի շարք պարտատոմսերի տեղաբաշխումներ։ ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը ևս մեկ կարևոր նախագիծ է Բանկի համար՝ ընդգծելով վերջինիս փորձառությունն ու մասնագիտացումը կապիտալի շուկայի գործարքների կազմակերպման և ներդրումային լուծումների ոլորտում։
Տվյալ պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ լողացող. այն կապված է ՀՀ 6 ամսական պետական պարտատոմսերի եկամտաբերության հետ, որը վերանայվելու է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ ապահովելով շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերություն և ներդրողներին հնարավորություն տալով օգտվել տոկոսադրույքային միջավայրի փոփոխություններից։
ՎԶԵԲ-ի կողմից դրամային պարտատոմսերի թողարկումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ֆինանսական համակարգի համար։ Նման գործիքները նպաստում են դրամային կապիտալի շուկայի զարգացմանը, երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրների ձևավորմանը և միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցության ընդլայնմանը տեղական շուկայում։ Միաժամանակ, դրանք ներդրողներին առաջարկում են բարձր վարկանիշ ունեցող թողարկողի արժեթուղթ՝ շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերությամբ։
Տեղաբաշխման ավարտից հետո նախատեսվում է պարտատոմսերը ներկայացնել AMX-ում ցուցակման, ինչպես նաև նախաձեռնել անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է էապես բարձրացնել պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրումային գրավչությունը երկրորդային շուկայում։
Աճուրդին հնարավոր է մասնակցել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
- +374 10 511 211
• [email protected]
• [email protected]
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց