Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռnր. փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա. Տիգրան Ավինյան
Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր: Պետք է բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն այս շինարարները, ասեն՝ վա՜յ մեզ սպանում են: Այ սպանե՛ք դրանց: Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ու գիտե՞ք, պարոն Թևոսյան, այն օրը, իհարկե, շատ մեղմ անդրադարձա Ավետիսյանի հարցին, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ես պետք է անդրադառնայի, որովհետև, այնուամենայնիվ, հիմա նորից վերադառնում եմ այդ հարցին:
Գործակարգավարականին ես խոսեցի այն մասին, որ այնտեղ խնդիրը լուծած չէ, այսինքն՝ խորքային աշխատանքն արված է, եկել վերջում ասֆալտն այսպես արել ենք, բացել ենք, արդեն հոսքը գնում է, Կիևանի, Հրազդանի մեծ կամուրջը փակ է, դե արդեն այդպես էլ կմնա: Ինձ հետաքրքիր է՝ այդպես էլ կմնա՞ր, եթե ես չասեի, այսինքն՝ այդպես էլ պետք է մնար, եթե, օրինակ՝ ես այդտեղով չքշեի ու չասեի, որ անհարթ է, դիտահորերը նորմալ բարձրացրած չեն:
Կարճ ասած, հարգելի գործընկերներ, ես պետք է տեսնեմ վարչարարական տեռոր: Պարոն Մարգարյան, ով չարեց վարչարարությունը, անուն-ազգանուններով հանում եք, աշխատակիցներին հեռացնելու ենք: Ով չարեց, կոնկրետ պատասխանատուով նկատողություն, խիստ նկատողություն, գործից հանել»,-նշել է Ավինյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»