Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։ Մինչդեռ դատավորների վրա ավելացող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության արդյունավետության և ժամկետների վրա։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի աշխատակազմի գործավարի թափուր հաստիքը 9 ամիս՝ 2025թ. սեպտեմբերի 15-ից չի համալրվել: Նույն տարվա նոյեմբերից թափուր է նաև դատավոր Արման Օհանյանի գործավարի հաստիքը: 2026թ. մարտից թափուր է նույն դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի գործավարի, իսկ մայիսից՝ օգնականի հաստիքները և այլն:
Դատավորի օգնականի կամ գործավարի 28 թափուր հաստիք կա (2026թ. հունիսի 16-ի դրությամբ), սակայն այդ թիվն ամեն օր կարող է փոփոխվել: Դատավորների աշխատակազմերում կադրային շարժեր գրեթե ամեն օր են լինում։
Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանի փոխանցմամբ՝ վերլուծել են և պարզել, որ դատավորների աշխատակազմերի հոսունությունը գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում անհամաչափ ցածր, ոչ մրցունակ վարձատրության և ցածր սոցիալական երաշխիքների հետևանք է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց