Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։ Ընդգծենք, որ թատրոնի հիմնանորոգումը ռազմավարական նշանակություն ունի․ առջևում թատրոնի հոբելյանական 85-րդ թատերաշրջանն է։ Ֆասթ Բանկի շնորհիվ թատրոնն իր հանդիսատեսին կդիմավորի արդեն բարելավված և հարմարավետ ենթակառուցվածքներով։
«Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին այս ծրագիրն իրականացնելու համար, շնորհակալ ենք, որ հանրապետության սրտում գտնվող թատրոնին աջակցություն ցուցաբերեց, և մենք կարողացանք լինել այս ծրագրի մեջ, որը շատ կարևոր քայլ է մշակույթի հանդեպ։ Առանց այս համագործակցության հնարավոր չի մշակույթը զարգացնել։ Փոքր-փոքր քայլերով, կարծում եմ, ավելի մեծ նվաճումներ պետք է ունենանք», - ասել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը։
Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակական ներդրումներ է կատարում Հայաստանում մշակութային օջախների ենթակառուցվածքների հիմնանորոգման մեջ՝ արժևորելով հանդիսատեսի և թատրոնների աշխատակազմի արժանապատիվ մշակութային և աշխատանքային միջավայր ունենալը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց