«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են:
Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման իրեն վստահված մասը: Լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել: Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել: Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել առանց ազատությունից զրկելու:
Թերեւս, այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ` խարդախություն, բայց անգամ իրավաբանները, ծանոթանալով ՔԿ պաշտոնական հաղորդագրությանը, չեն հասկանում, թե ինչում են մեղադրում Ծառուկյանին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»