ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ։ Գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ուղիղ և պատասխանատու հայտարարում եմ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է ՀԷՑ-ի ունեցած՝ գրեթե 400մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ ու պլանային մարել շուրջ 50մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների, բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող այլ ընկերությունների միջոցով տարիներ շարունակ իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով «դուրս բերել» այդ $ 50,0մլն-ը ՀԷՑ-ից և «յուրացնել»…
ՀԷՑ-ի՝ օրվա սեփականատիրոջ կողմից նախօրեին ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված մի շարք մերկապարանոց, մտացածին ու անհիմն գնահատականներին կանդրադառնամ ավելի ուշ՝ կոնկրետ թվերով ու փաստերով»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց