«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
«Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Կուտակված 5.062.971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու և կրթության որակը բարելավելու նպատակով։
Նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
Հատկապես այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ նշանակություն է ստանում յուրաքանչյուրիս մասնակցությունը բնության պահպանման ծրագրերին։
Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մեր երկրում կանաչ տարածքների ավելացումը յուրաքանչյուրիս պարտքն է։
«Մեր օրերում կայուն զարգացումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ և կայուն միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին և գործնականում իրականացնելով ESG-ի մեր հանձնառությունը»,- ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս ձեռքբերումը նաև Իդրամի և ԱյԴի Բանկի օգտատերերինն է։ Տարիներ անց, երբ մեր տնկած անտառները կվերածվեն կայուն էկոհամակարգերի, դրանք կուժեղացնեն մեր երկիրն ու կծառայեն մեր ապագա սերունդներին»,-նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։
IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց