Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
Ֆասթ Բանկն իր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Առաջարկվող վարկի շրջանակներում Ֆասթ Բանկը տրամադրում է 16-150 միլիոն ՀՀ դրամի և 50-350 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար։ Վարկատեսակը հնարավորություն է տալիս ներդրում կատարել Հայաստանի սահմաններից դուրս և ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր։
Հավելենք, որ Ֆասթ Բանկը ներդրել է ճկուն գործիքակազմ ներդրումային վարկ ձեռք բերելու համար․ հաճախորդները, որոնց վարկային հայտը կուղեկցվի եկամուտների հիմնավորմամբ, հնարավորություն ունեն ձեռք բերել վարկը 13,5% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում և 10,5%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 14.37-17․69%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10.47-12.27%։
Առանց եկամուտների հիմնավորմամբ վարկերը տրամադրվում են 15% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում և 12%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Համապատասխանաբար վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 16.08-18.24%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12.68-14.54%։
Արտերկրում անշարժ գույքի ձեռքբերման ներդրումային վարկը տրամադրվում է 36-240 ամիս ժամկետով։
Ընդգծենք, որ ձեռք բերվող անշարժ գույքը նախատեսված է միայն եկամուտ ստանալու համար և չի կարող դառնալ հիմնական բնակության վայր։ Ներդրումային վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց