Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»
Հասարակություն

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում

Հուլիսի 3-16-ը Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուներ Մարիամ Սմբատյանը (16 տ., ջութակ), Ինեսսա Շկարբանենկոն (14 տ., ջութակ), Էլլա Մկրտչյանը (16 տ., ֆլեյտա), Վահան Քոչարյանը (16 տ., հոբոյ), Արտյոմ Ավետիսյանը (14 տ., շեփոր), ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառու Արսեն Համբարձումյանը (19 տ., ջութակ) մասնակցեցին կրթական ուղևորության դեպի Էստոնիա՝ Տալլին և Պյարնու քաղաքներ։

Միջազգային կրթական ծրագրերին պատանի կրթաթոշակառուների մասնակցությունը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելության կարևոր ուղղություններից է, որի նպատակն էներգրավել երիտասարդ երաժիշտներին համաշխարհային երաժշտական կրթական միջավայրում, ապահովել նրանց մասնագիտական փորձառությունը և ստեղծել նոր հնարավորություններ հայ տաղանդների համար։

Միջազգային հեղինակավոր երաժշտական հարթակում

Ուղևորության շրջանակում երիտասարդ երաժիշտները մասնակցեցին Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, որոնք հիմնադրվել են աշխարհահռչակ դիրիժորներ Մաեստրո Նեմե Յարվիի, Պավո Յարվիի և Քրիստիան Յարվիի նախաձեռնությամբ։

2009 թվականից գործող Յարվի Ակադեմիան և Պյարնուի երաժշտական փառատոնը համարվում են Եվրոպայի հեղինակավոր դասական երաժշտական հարթակներից՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ երաժիշտների, դասախոսների և դիրիժորների։ Այն մասնակիցների համար ստեղծում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և միջազգային կապերի ձևավորման բացառիկ հնարավորություն։

21 վարպետության դաս՝ եվրոպացի առաջատար մասնագետների հետ

Յարվի Ակադեմիայի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար անցկացվեց 21 վարպետության դաս, որոնք վարեցին եվրոպական հեղինակավոր երաժշտական հաստատությունները ներկայացնող անվանի երաժիշտներն ու դասախոսները։

Դասընթացները վարեցին՝

  • Մայքլ Ֆոյլ՝ ջութակ (Մեծ Բրիտանիա/Նիդերլանդներ)
    (Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա/Քյոլնի երաժշտության և պարի համալսարան)
  • Լաուրա Զարինա՝ ջութակ (Լատվիա)
    (Ֆրանկֆուրտի Դոկտոր Հոխի կոնսերվատորիա)
  • Անդրե Սեբրիա՝ ֆլեյտա (Իսպանիա)
    (Շոտլանդիայի կամերային նվագախումբ/ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա)
  • Յաել Ֆիուզա Սոուտո՝ շեփոր (Իսպանիա)
    (Բասկերի երկրի նվագախումբ/ Արագոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիա)
  • Թոմաս Ինդերմյուլե՝ հոբոյ (Շվեյցարիա)
    (Ցյուրիխի երաժշտական համալսարան/ Կարլսրուեի երաժշտական համալսարան)

Վարպետության դասերը մասնակիցներին հնարավորություն տվեցին կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները, խորացնելու մասնագիտական գիտելիքները և անմիջականորեն աշխատելու եվրոպական երաժշտական դպրոցի առաջատար ներկայացուցիչների հետ։

Հայ երաժիշտները՝ միջազգային բեմում

Ուղևորության կարևորագույն ձեռքբերումներից էր հայ երաժիշտների ընդգրկումը Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբում (Järvi Academy Symphony Orchestra)։

Հայ պատանի երաժիշտները ելույթ ունեցան Պյարնու համերգասրահում կայացած փառատոնի երկու համերգների ընթացքում։ Փառատոնի բացման համերգը ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Մաեստրո Նեմե Յարվին, իսկ Ակադեմիայի փակման համերգին նվագախումբը ղեկավարեցին դիրիժորության դասընթացների առաջադեմ երիտասարդ մասնակիցները՝ Մաեստրո Յարվիի մասնակցությամբ։

Համերգային փորձերն անցկացվեցին Տալլինի երաժշտության և բալետի դպրոցում (Tallinn School of Music and Ballet - MUBA) և Պյարնու համերգասրահում։

Վարպետության դասերի ավարտից հետո մասնակիցները հանդես եկան նաև ուսանողական համերգով Պյարնուի Սուրբ Էլիզաբեթ եկեղեցում (St. Elisabeth's Church), որը Էստոնիայի բարոկկո ժամանակաշրջանի ամենանշանավոր սրբազան կառույցներից է։

Յոթ ելույթ, վեց համերգ և անգնահատելի փորձառություն

Էստոնիայում գտնվելու ընթացքում հայ պատանի երաժիշտներն ունեցել են 7 համերգային ելույթ, որոնցից 2-ը՝ Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբի կազմում։

Միաժամանակ նրանք ունկնդրել են փառատոնի 6 համերգ, այդ թվում՝ Քրիստիան Յարվիի ղեկավարությամբ Nordic Pulse Orchestra-ի համերգը, Պավո Յարվիի ղեկավարությամբ Estonian Festival Orchestra-ի համերգները, ինչպես նաև իրենց դասախոսների և պրոֆեսորների մասնակցությամբ ելույթները։

Այս փորձառությունը հնարավորություն տվեց երիտասարդ երաժիշտներին ոչ միայն կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, այլև անմիջականորեն ծանոթանալու համաշխարհային դասական երաժշտության բարձր չափանիշներին։

Նոր գիտելիք, նոր կապեր, Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդում

Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին մասնակցությունը դարձավ կարևոր քայլ հայ պատանի երաժիշտների ստեղծագործական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Միջազգային այս փորձառությունը կարևոր ներդրում է Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդման գործում։ Յուրաքանչյուր միջազգային մասնակցություն նոր հնարավորություն է ներկայացնելու հայկական կատարողական արվեստը, ամրապնդելու համագործակցությունը համաշխարհային երաժշտական հանրության հետ և ձևավորելու հայ  երիտասարդ երաժիշտների ապագա ճանապարհը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակելու է ստեղծել միջազգային կրթական հնարավորություններ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, ստեղծագործական զարգացմանն ու Հայաստանի մշակութային ներկայության ընդլայնմանը միջազգային ասպարեզում։

Հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը երաշխավորված են EY միջազգային աուդիտորական ընկերության կողմից։