Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։
Shamshayn.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժնին տեղեկացրել են, որ նշված վթարի պատճառով իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ, 74–ամյա Գրետա Զ․–ն և 41–ամյա Անուշ Բ․–ն, ովքեր հայտնել են, որ 1 օր առաջ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ավտովթարի են ենթարկվել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց