Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան

Տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները կորպորատիվ բիզնեսի կառավարման նոր լուծումներ են պահանջում։ Ո՞ր ոլորտներն առաջնային ունեն ֆինանսաբանկային համակարգի օժանդակությունն այսօր  և ի՞նչ եղանակով է Ֆասթ Բանկը փակում այդ պահանջարկը. այդ մասին կխոսենք Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանի հետ

-Պարո՛ն Մխիթարյան, որո՞նք են ներկայումս տնտեսության այն առաջնային ուղղություններն ու թիրախային ոլորտները, որոնք պահանջարկ են ձևավորում և ակտիվ են վարկավորման տեսանկյունից։

-Մենք և՛ վարկավորում ենք, և՛ սպասարկում ենք Հայաստանի հանրապետության գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած արտադրությունից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից, ներառյալ առևտուրը՝ միջազգային և տեղական առևտուրը, ինչպես նաև ներկա ժամանակներում  շատ վերելք ապրող առողջապահության ոլորտը։ Մեր հիմնական թիրախներից մեկն էլ լիզինգի գործիքի կիրառումն է Հայաստանի հանրապետությունում։ Բիզնեսների վարկավորման տեսակետից մենք շատ արագ ենք , մենք շատ ճկուն ենք  և հարաբերությունները մեր գործընկեր-հաճախորդների  հետ ստեղծում ենք  թափանցիկության և երկարաժամկետության  հիման վրա։

- Ի՞նչ առանցքային ձեռբերումներ ունի Ֆասթ Բանկի  կորպորատիվ բիզնես կառավարման բլոկն այս տարում և ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում հիմա։

-Այս տարին բավականին  խոստումնալից է սկսել, մենք հասցրել ենք մեր պորտֆելն արդեն 120 միլիարդ դրամի, որը դեռ ամենը չէ, և շարունակում ենք աճել։ 

Այս տարվա նախագծերից կուզենայի շեշտել Ֆասթ Բանկի մասնակցությունը Հայաստանում առաջին և ամենախոշոր սինդիկացված վարկին, բոլորդ տեղյակ եք  Firebird AI-ի ֆինանսավորման մասին, որին Բանկն իր մասնակցությունն է ունեցել։ Այս տարի մեծացրել և լայնացրել ենք մեր գործընկեր-հաճախորդների համայնքը, որը հիմնված է ավելի թափանցիկ հարաբերությունների վրա, և որպես հարաբերությունների հիմք  վերցված են ավելի երկարաժամկետ  և փոխըմբռման սկզբունքները։ 

Ներկա պահին, բացի նշված նախագծից, մենք նույնպես ֆինանսավորում ենք  միջազգային նախագծերի  ներդրումը՝ այսպես կոչված  միջազգային կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան և մեր բոլոր տեսակի ծառայությունների մատուցումն ենք առաջարկում միջազգային կազմակերպություններին, որոնք  պատրաստակամություն են ցուցաբերում  Հայաստանում ներդրումներ իրականացնել։

Ներկա տարում պլանավորում ենք ստեղծել կորպորատիվ առանձնացրած մասնաճյուղ, որտեղ մեր հաճախորդները, մեր գործընկերները կստանան ավելի անհատականացված մոտեցում, և տվյալ մասնաճյուղի աշխատակիցները վերապատրաստված կլինեն  կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում  և կունենան նեղ մասնագիտացված գիտելիքներ։

-Պարո՛ն Մխիթարյան, Դուք անդրադարձաք միջազգային շուկային, ճի՞շտ ենք հասկանում, որ  Բանկի օրակարգում այսօր դրված է նաև արտաքին շուկաներ դուրս գալու և ինտեգրվելու խնդիր։

-Շատ ճիշտ եք նկատել, Ֆասթ բրենդը ծանոթ է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում։ Մենք այնտեղ ունենք մեր  առանձնացված Ֆասթ Կրեդիտ կապիտալը և մեր առաքելությունն է, որպեսզի մենք ոչ միայն ծառայություններ մատուցենք Հայաստանի հանրապետության տարածքում, այլ նաև միջազգային շուկայում։ Այս տարի շատ յուրահատուկ տարի էր  նման նախագծերի շրջանակում, քանի որ մենք այս տարի բանակցություններ ենք վարում մեր միջազգային ֆինանսական կառույցների հետ, որպեսզի հարաբերություններն ավելի խորացնենք  և կարողանանք տրամադրել  մեր գործընկեր հաճախորդներին ավելի արդյունավետ և ավելի հարմարավետ պայմաններով միջազգային ռեսուրսներ, որոնց հիման վրա կզարգանա Հայաստանի հանրապետությունում ներդրումների քանակը։ Ինչպես նաև միջազգային առևտրով զբաղվող մեր գործընկերներին կարողանալու ենք տրամադրել ավելի ճկուն, ավելի արդյունավետ, ավելի հարմար պայմաններով միջազգային առևտուրը սպասարկող գործիքակազմ, ինչպիսիք են միջազգային ակրեդիտիվները և միջազգային երաշխիքները։

-Պարո՛ն Մխիթարյան, տարածաշրջանային և գլոբալ  իրադարձությունները փոփոխում են տնտեսության խաղի կանոնները, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել այդ իրողությունները կորպորատիվ բիզնես ոլորտում, և արդյո՞ք բանկային համակարգը պատրաստ է բավարարել նոր ձևավորվող պահանջները։ 

-Հայաստանի բանկային համակարգն արդեն երկար տարիներ ցույց է տվել, որ շատ կայուն է, անկախ այն հանգամանքից, որ մեզ շրջապատող աշխարհը  ներկա պահին շատ անկայուն է։ Մենք անցել ենք Քովիդ, անցել ենք 44-օրյա պատերազմ, սակայն և՛ բանկային համակարգը, և՛ մեր հաճախորդները, բիզնես գործընկերները ցուցաբերել են կայունություն։ Եվ եթե նույնիսկ վերցնենք վարկային պորտֆելը կամ ավանդային պորտֆելը, կտեսնենք, որ տատանումներ տեղի չեն ունեցել, և միշտ գրանցվել է կայուն աճ և կայուն պորտֆելի որակ։ Այս իրողությունից ելնելով՝  ներկա տնտեսական իրավիճակում և ներկա միջազգային իրավիճակում, որտեղ մեր հարևան երկրներում կան որոշակի ընդվզումներ, մեր բիզնեսներն ավելի կայուն աճ են ցուցաբերելու։ Իմ կարծիքով սա ավելի նոր մոտեցումների, նոր շուկաների ձևավորման  և նոր միջազգային գործիքակազմի ներթափանցման՝ դեպի Հայաստան, առավելություն է, քան որոշակի ռիսկեր։

-Ինչպե՞ս են Ֆասթ Բանկում կառուցում երկարաժամկետ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ։

-Ֆասթ Բանկում կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները կառուցվում են, ինչպես նշել էի, երկարաժամկետ համագործակցության սկզբունքներով։ Մենք մեր հարաբերությունները կազմակերպում և կառուցում ենք մեր հաճախորդների հետ թափանցիկության սկզբունքների հիման վրա, չունենք ընդհանրապես թաքնված միջնորդավճարներ, թաքնված այլ ծախսեր, որը հաճախորդը կրում է։ Բոլոր հարաբերությունները կառուցվում են հիմնականում  թափանցիկության, երկարաժամկետ սկզբունքներով, և ցանկացած հարաբերության սկզբում  փորձում ենք ծածկել հաճախորդի  պահանջարկի ողջ սպեկտրը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։