Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է
Ֆասթ Բանկը ս․թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սևան ստարտափ սամմիթ 2026-ին որպես ռազմավարական գործընկեր։ Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից: Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, թվային պրոդուկտներին և քարտային առաջարկներին։
Այս տարի ևս Բանկը սամմիթի մասնակիցների համար պատրաստել է հատուկ առաջարկներ. միջոցառման ողջ ընթացքում Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով՝ ամբողջությամբ անվճար սպասարկմամբ։ Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար տաղավարում կներկայացվի Business Digital Mastercard ԱկնՔարտը, որը ևս հնարավոր է ձեռք բերել անվճար։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին սպասում են ինտերակտիվ խաղեր, նվերներ և անակնկալներ։
Հավելենք, որ Սևան ստարտափ սամմիթն ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Սևանա լճի ափին․ ֆորումն ամեն տարի համախմբում է 60 երկրներից ավելի ստարտափ թիմերի և մասնակիցների ամբողջ աշխարհից և համարվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովը։ Ֆասթ Բանկը թվային միտումներով առաջնորդվող բանկ է և կարևորում է իր ներդրումն ու մասնակցությունը ՏՏ ոլորտի համաժողովներին։
Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց