Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։ Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը՝ ավագ խմբի (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը, միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը, վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։
Հանրային քննարկման ներկայացված հաջորդ նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերը և կրթական ծառայությունները, որը վերաբերում է փոքրաքանակ երեխաներով բնակավայրերին, որտեղ հաճախ ձևավորվում են նման խմբեր։ Առաջարկվող նախագծով իրավական հիմք է ստեղծվում տարատարիք խմբերի և նախադպրոցական ծառայությունների (այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանների) գործունեության համար։
Նախադպրոցական տարատարիք խմբերի տարբեր տևողությամբ կրթական ծառայությունների համար առաջարկվում է սահմանել հետևյալ կրթական ծրագրերը՝ 3.5-ժամյա ծառայության կրթական ծրագիր (3-6, 4-6 և 5-6 տարեկանների համար), 5-ժամյա կրթական ծրագիր (3-6, 4-6, 5-6 տարեկանների համար), 9-ժամյա կրթական ծրագիր (3-6 և 4-6 տարեկանների համար)։
Ծառայությունների ծրագրերը բեռնաթափված են քնի և երեքանգամյա սննդի ժամերից։ Դրանք կենտրոնացած են ինտենսիվ զարգացնող և կրթական խաղերի վրա։ Հստակեցված են հիգիենիկ և ֆիզիոլոգիական նորմերը՝ հարմարեցված կարճ ժամանակահատվածին։
Իրավական ակտերի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակային միասնական քաղաքականության իրականացումն է, որը հնարավորություն կտա գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափորոշիչներին՝ անկախ իրականացվող ծրագրերի տևողությունից, տեսակից և կազմակերպման ձևաչափից:
Հանրային քննարկման ներկայացված նախագծերը լրամշակվել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա։
Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են կրթական ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց