Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։
Նորարարական լուծումների շարքում իր հարթակը ներկայացրեց նաև IDBank-ը։ Summit-ի բեմում Rate.Trading-ի հնարավորությունների մասին խոսեց հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ ներկայացնելով արտարժույթի առքուվաճառքի նոր մոտեցումը Հայաստանում։
«Rate.Trading-ը Հայաստանում արտարժույթի փոխանակման նոր հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս գնել և վաճառել ինը տեսակի արտարժույթ՝ շահավետ փոխարժեքներով։ Հարթակը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս բանկին առաջարկել նաև իրենց փոխարժեքները, ինչը փոխարկման պայմանները դարձնում է ավելի շահավետ և ճկուն», - ընդգծեց Rate.Trading հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը։
Rate.Trading-ն առաջարկում է մի շարք առավելություններ․
- Հարմարավետություն․ Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տվյալ պահին առաջարկվող լավագույն փոխարժեքը և կատարել գործարքը: Բացի այդ, կարելի է առաջարկել նաև սեփական գինը, հայտը բավարարելու դեպքում, Բանկի հետ գործարքը կկատարվի ավտոմատ կերպով:
- 9 արտարժույթ` մեկ հարթակում․ Գործարքներ կարելի է իրականացնել դրամով, դոլարով, եվրոյով, ինչպես նաև ֆունտով, դիրհամով, յուանով, իենով և շվեյցարական ֆրանկով։
- Անվտանգություն․ Rate.Trading-ի աշխատանքը կառուցված է IDBank-ի թվային ենթակառուցվածքի հետ ինտեգրման հիման վրա: Օգտատերը պարզապես գրանցվում է Rate.Trading-ում, անվտանգ սինքրոնացնում իր բանկային և առևտրային հաշիվները և անմիջապես իրականացնում արտարժույթի գործարքներ։
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և գնահատում իրենց ժամանակը:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը
ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր Կամենդատյան