«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն փուլում, երբ ընթանում է նոր կառավարության ձևավորման պրոցեսը, իշխող թիմը նախապատրաստում է հանրային կարծիքը գործող վարչապետի պաշտոնավարումը շարունակելու համար՝ ասպարեզ նետելով քաղաքական փորձված հնարքը։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչները, արդարացնելով ղեկավարի՝ պաշտոնում մնալու ձգտումը, կրկին հղում են անում «ժողովրդավարական առաջադեմ երկրների փորձին» և որպես հիմնավորում վկայակոչում եվրոպական առաջնորդների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման օրինակները։
Սա առաջին դեպքը չէ, երբ ղեկավար թիմը սեփական քաղաքական ամբիցիաներն ու որոշումները լեգիտիմացնելու համար դիմում է «քաղաքակիրթ աշխարհի» մոդելին։ Նույն տրամաբանությունն է գործում, երբ արդարացվում են պետական ապարատի պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու առատ պարգևատրումները, կամ երբ թարմացվում է ծառայողական ավտոպարկը. այդ ամենը մատուցվում է որպես միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտություն։
Սակայն այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ե՞րբ է այդ «եվրոպական չափանիշը» տարածվելու շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա։ Ե՞րբ ենք ունենալու կրթական ոլորտում որակյալ բովանդակություն և իրական գիտելիք, ոչ թե միայն արտաքինից վերանորոգված ու ներկված դպրոցական շենքեր։ Ե՞րբ ենք ձևավորելու այնպիսի զինված ուժեր, որտեղ առաջնայինը զինվորի կյանքն ու անվտանգությունն են, այլ ոչ թե PR տեսանյութերն ու ցուցադրական կադրերը, և որտեղ կբացառվեն ողբերգական պատահարներն ու ինքնասպանությունները։
Պատասխանը, թերևս, ավելի քան ակնհայտ է։ Ըստ իշխանական տրամաբանության, հանրության հիմնական խնդիրը ոչ թե համակարգային թերացումներն են, այլ «խոր սոցիալ-հոգեբանական» բարդույթները, որոնց հաղթահարման ճանապարհը երկրի ղեկավարությունը դեռևս փնտրում է։
Եթե հարցի լուծումը դա է, ապա առաջարկվող տարբերակը պարզ է. թող իշխանական վերնախավը շարունակի ապրել, աշխատել և օգտվել «եվրոպական բարձր ստանդարտներից»՝ իր բարձր եկամուտներով ու հարմարավետությամբ։ Իսկ հասարակությունը, էկրաններից հետևելով այդ «քաղաքակիրթ» կյանքին, թերևս կհասկանա, որ սոցիալական խնդիրները միայն ընկալումների մեջ են, և այդպես ինքնաբերաբար կլուծի իր բոլոր հոգեբանական խոչընդոտները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»