Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով
համախտանիշի թեմայով համաժողով
Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս կայացել է Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։ Համաժողովը նվիրված էր մետաբոլիկ համախտանիշի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման և կառավարման ժամանակակից մոտեցումներին։ Ոլորտի մասնագետների քննարկման առանցքում բժշկական տարբեր մասնագետների միջև համագործակցության կարևորությունն էր։
Ֆասթ Բանկի և Հայկական բժշկական ասոցիացիայի գործակցության շրջանակներում կայացել է նաև ալերգիկ հիվանդությունների, իմունային համակարգի խանգարումների թեմայով համաժողով։ Բանկի կողմից նման առողջապահական և կրթական նախաձեռնությունների աջակցությունը նպաստում է մասնագիտական երկխոսության ընդլայնմանը, ժամանակակից բժշկական գիտելիքի տարածմանն ու առողջապահության ոլորտի կայուն զարգացմանը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան