Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։
Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank for Consumers» անվանակարգում:
Հոդվածում Euromoney-ն առանձնացրել է Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով․
Թվային ծառայությունների ընդլայնումը․ Converse Mobile և C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները մեկ միասնական միջավայրում կարող են օգտվել և կառավարել ավելի քան 15 ծառայություն։
Առցանց գործարքների աճը․ Դիտարկված ժամանակահատվածում հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 17%-ով, և հավելվածի միջոցով է իրականացվել գործարքների շուրջ 70-80%-ը։
Գործարքների արագությունը. Հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչև մոտ 20 վայրկյան՝ կենսաչափական նույնականացման և KYC գործընթացների ներդրման շնորհիվ։
Թվային վաճառքների մասնաբաժնի և թվային հարթակներում վարկավորման աճը․ Էապես աճել է թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը:
Թվային վարկավորման զարգացումը․ Ավտոմատացված գնահատման համակարգերի և նախահաստատված առցանց վարկավորման ներդրումը նպաստել է վարկավորման գործընթացների արագացմանը և մանրածախ վարկային պորտֆելի 16% աճին։
Գործառնական արդյունավետության բարձրացումը. Թվայանցման արդյունքում ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով։
Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են թվային բանկային փորձառությունը կատարելագործելու, ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու և հաճախորդների սպասարկման նոր չափանիշներ ձևավորելու ուղղությամբ Կոնվերս Բանկի հետևողական աշխատանքի մասին:
Կոնվերս Բանկը թվային լուծումների մշակման և կատարելագործման ընթացքում նաև կարևորում է միջազգային լավագույն փորձի և ոլորտի առաջատար կազմակերպությունների էքսպերտիզայի կիրառումը։ Մասնավորապես, Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման և հաճախորդի գրանցման և հաշվի բացման գործընթացների, ինչպես նաև C360 հարթակի կառուցման ու հաճախորդակենտրոն առաջարկների մշակման նպատակով հաճախորդների կարիքների և վարքագծի վերլուծության ոլորտում Բանկը համագործակցել է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու խորհրդատվական փորձագիտությունը։
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց