Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի երկրորդ եռամսյակում հայտնվել է մի իրավիճակում, երբ մի կողմից պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, շինարարությունն ու ծառայությունները շարունակում են ընդլայնվել, արտաքին պահանջարկի որոշակի ազդակներ են ի հայտ գալիս, աճում են այցելությունները Հայաստան, աշխատավարձերը և մի շարք ծառայությունների գները, իսկ մյուս կողմից՝ տնտեսության առանձին հատվածներում արդեն կուտակվում են արտահանման շուկաների թուլացման, եկամուտների նվազման և առանձին ապրանքների նկատմամբ ավելորդ առաջարկի ձևավորման ռիսկեր։

Այս հակասությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանն առաջիկայում։ Ավելի էական հարցն այն է, թե այդ աճը որքանով է կայուն, ինչ աղբյուրներից է ձևավորվում, որքանով է կախված արտաքին միջավայրից, ինչ չափով է փոխանցվում արտադրողական հատվածներին։ Այս համատեքստում նաև առանցքային նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշների ներքո չեն կուտակվում այնպիսի անհավասարակշռություններ, որոնք հետագայում կարող են վերածվել եկամուտների նվազման, զբաղվածության խնդիրների, ներդրումների թուլացման, գնանկումային կամ գնաճային ճնշումների առանձին շուկաներում։

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5 տոկոսի մակարդակում պահպանելու որոշման հիմնավորումն այս իմաստով կարևոր ազդանշան է, որովհետև այն ցույց է տալիս, որ դրամավարկային քաղաքականության առջև միաժամանակ կանգնած է երկու տարբեր բնույթի խնդիր՝ ներքին պահանջարկից և աշխատավարձերի ու գնաճային սպասումների դինամիկայից բխող գնաճային ճնշումները և արտաքին շուկաների փոփոխություններից բխող տնտեսական ակտիվության ու եկամուտների նվազման ռիսկերը։ Այս երկու գործոնների միաժամանակյա առկայությունն է, որ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը դարձնում է հատկապես բարդ և պահանջում է ոչ թե մեկ ցուցանիշի, այլ ամբողջ տնտեսական համակարգի խորքային գնահատում։

2026 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներից ամենակարևոր ազդանշաններից մեկը գնաճի շարունակական բարձր մակարդակն է։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5,1 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4,9 տոկոս՝ մեկ տարի առաջվա 3,1 տոկոսի համեմատ։ Այս տարբերությունը սկզբունքային նշանակություն ունի, որովհետև բնականոն գնաճի արագացումը ցույց է տալիս, որ գնաճային ճնշումները չեն սահմանափակվում միայն մի քանի անկայուն կամ արտաքին շոկերի նկատմամբ զգայուն ապրանքների գների փոփոխությամբ։ Եթե ընդհանուր գնաճի բարձր մակարդակը պայմանավորված լիներ բացառապես, օրինակ՝ սննդամթերքի կամ էներգակիրների միջազգային գների ժամանակավոր աճով, ապա դրամավարկային քաղաքականության համար իրավիճակի մեկնաբանությունը որոշ չափով ավելի պարզ կլիներ։ Սակայն բնականոն գնաճի մոտ 5 տոկոսի մակարդակը վկայում է այն մասին, որ գնաճային գործընթացը որոշ չափով ներքինացվել է՝ ներառելով ծառայությունների, աշխատուժի, ներքին պահանջարկի և գնային սպասումների բաղադրիչները։

Այստեղ հատկապես կարևոր է ծառայությունների ոլորտը, քանի որ ծառայությունների գները սովորաբար ավելի դանդաղ են արձագանքում արտաքին շոկերի փոփոխությանը և ավելի սերտորեն կապված են ներքին աշխատավարձերի, վարձակալության, տարածքների, ֆինանսավորման, աշխատուժի և պահանջարկի պայմանների հետ։ Հետևաբար, եթե ծառայությունների ոլորտում բարձր պահանջարկը շարունակում է պահպանվել, իսկ աշխատավարձերի աճը շարունակում է փոխանցվել վերջնական գներին, գնաճի նվազեցումը կարող է պահանջել ավելի երկար ժամանակ, քան ենթադրում է միայն ապրանքային շուկաների իրավիճակը։

Սակայն այստեղ առաջանում է Հայաստանի տնտեսական քաղաքականության համար էական հակասություն։ Ներքին տնտեսության մեջ պահանջարկը բարձր է, բայց արտաքին շուկաների մի մասում իրավիճակը վատանում է։ Ներքին պահանջարկի բարձր մակարդակը՝ հատկապես ծառայությունների և շինարարության ոլորտներում, ստեղծում է ընդլայնող ազդեցություն գնաճի վրա։ Միաժամանակ արտահանման շուկաների թուլացումը կարող է որոշ արտադրողների համար նվազեցնել եկամուտները, ավելացնել չվաճառված արտադրանքի ծավալը և ստիպել ընկերություններին նվազեցնել գները՝ իրացման հնարավորությունները պահպանելու նպատակով։

Այսպիսով՝ նույն տնտեսության տարբեր հատվածներում կարող են միաժամանակ գործել գնաճային և գնանկումային գործընթացներ։ Սա Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ արտաքին առևտրի, ներմուծման, արտահանման, զբոսաշրջության, դրամական փոխանցումների, կապիտալի հոսքերի և ներքին պահանջարկի փոփոխությունները բավական արագ են փոխանցվում տնտեսության տարբեր հատվածներին։

Միաժամանակ, անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ արտահանման շուկայի նեղացումը միայն արտաքին առևտրի վիճակագրության վատթարացում չէ։ Այն կարող է ունենալ շղթայական ազդեցություն ամբողջ տնտեսության վրա։ Երբ հայկական արտադրողը կորցնում է արտահանման շուկայի մի մասը, առաջին փուլում նվազում են վաճառքի ծավալները։ Հաջորդ փուլում կարող են աճել պահեստավորված ապրանքների մնացորդները։ Եթե այդ արտադրանքը արագ փչացող է կամ ունի սահմանափակ պահպանման ժամկետ, արտադրողը ստիպված է լինում ավելի արագ իջեցնել գինը։ Եթե արտադրանքը երկարաժամկետ պահպանելի է, ընկերությունը կարող է ժամանակավորապես պահեստավորել այն, սակայն այդ դեպքում ավելանում են շրջանառու կապիտալի ծախսերը, ֆինանսավորման պահանջը և պահեստավորման ռիսկերը։ Եթե խնդիրը երկարատև է, արտադրությունը սկսում է կրճատվել, նվազում են պատվերները, սահմանափակվում են նոր ներդրումները, իսկ որոշ դեպքերում առաջանում է աշխատուժի պահանջարկի նվազման վտանգ։ Այս գործընթացը կարող է սկզբում դրսևորվել միայն կոնկրետ ապրանքի կամ ենթաճյուղի մակարդակում, սակայն երկարատև լինելու դեպքում կարող է փոխանցվել տնտեսության ավելի լայն հատվածներին։

Առանձին ապրանքների գծով ավելորդ առաջարկի ձևավորումը հատկապես կարևոր է Հայաստանի տնտեսության համար, քանի որ երկրի ներքին շուկան փոքր է։ Մեծ երկրներում արտահանման շուկայի կորուստը երբեմն հնարավոր է փոխհատուցել ներքին հսկայական շուկայի միջոցով։ Հայաստանի դեպքում այդ հնարավորությունը սահմանափակ է։ Եթե արտադրանքի նշանակալի մասը նախատեսված է արտաքին սպառողների համար, իսկ արտաքին պահանջարկը նվազում է, արտադրողը չի կարող պարզապես նույն ծավալը ուղղել ներքին շուկա։ Արդյունքում առաջանում է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն։ Ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազում է, մինչդեռ արտադրական հզորությունները կարճաժամկետ հատվածում չեն կարող նույն արագությամբ կրճատվել։ Այդ իրավիճակում գինը դառնում է շուկայի հավասարակշռության վերականգնման հիմնական մեխանիզմը։ Արտադրողը կարող է ստիպված լինել իջեցնել գինը՝ ավելցուկային պաշարները իրացնելու համար։

Հայաստանի տնտեսական իրավիճակը պետք է դիտարկել նաև համաշխարհային տնտեսության ավելի լայն փոփոխությունների ֆոնին։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական անորոշությունը, էներգակիրների բարձր գները և պահանջարկի թուլացումը շարունակում են մեծացնել արտաքին տնտեսական ռիսկերը։ Հայաստանի համար սա հատկապես կարևոր է, որովհետև երկիրը փոքր և բաց տնտեսություն է և մեծապես կախված է արտաքին շուկաների վիճակից։ Եթե համաշխարհային պահանջարկը նվազում է, առաջին հարվածը ստանում են արտահանմանն ուղղված ոլորտները։ Եթե էներգակիրների գները բարձր են, աճում են արտադրության և տրանսպորտի ծախսերը։

Եթե միջազգային տոկոսադրույքները երկար ժամանակ բարձր են մնում, թանկանում է ֆինանսավորումը և զարգացող տնտեսությունների համար կարող են վատթարանալ արտաքին ֆինանսավորման պայմանները։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի դեպքում ընկերությունների համար աճում է ապագա եկամուտների անորոշությունը, և արտաքին ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում ներդրումային որոշումներ կայացնելիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում