Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարկառուն» քպականներից մեկի այն թեզը, թե «Սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա», վերջերս լայն քննարկման ու քննադատությունների արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք իշխանականների հերթական անբովանդակ, դատարկ հայտարարության հետ, որոնց պակասը երբեք չի զգացվել, բայց իրականում խնդիրն առավել խորքային է. նման հայտարարությունները պետք է դիտարկվեն այն շղթայի մեջ, որով հարվածի տակ է դրվում ազգային միասնությունն ու արժեհամակարգը։

Մի ժամանակ առաջ էր տարվում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը, որի հիմքում հայ ժողովրդի հատվածների՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնության ու համագործակցության խորհուրդն էր, ինչն էլ հիմնվում էր ընդհանուր հայրենիքի, պատմության, մշակույթի և ազգային նպատակների վրա։ Երբ այս եռամիասնությունը գործում էր, հայ ժողովուրդն իր հավաքականությամբ իրենից ուժ էր ներկայացնում, բայց քպական իշխանության օրոք այն սկսեց աստիճանաբար քայքայվել։ Այս առումով անալոգիան շատ ցայտուն է։

Ինչպես հիմա են իշխանություններն առաջ տանում այն գաղափարը, թե «Սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա», այնպես էլ 2018 թվականից ի վեր առաջ էր մղվում այն մոտեցումը, թե Արցախը դարձել է «հակահեղափոխական» ուժերի օջախ ու աշխատում է Հայաստանի դեմ, թե այն «թոկ» է, որից պետք է ազատվել։ Այդպիսով ավելի մեծ թափ ստացավ ատելության գեներացումն արցախցիների նկատմամբ, ու Հայաստան-Արցախ բաժանարար գծեր անցկացվեցին, որը հետագայում արդեն պիտի «հիմնավորվեր» այն համատեքստում, որ Արցախը պիտի թողնենք, որ ինքնիշխան Հայաստան ունենանք, ու Հայաստանը զարգանա։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «տրամաբանությամբ» (ընդ որում, նա այդ կարծիքին է եղել նաև խմբագիր, ապա ընդդիմադիր եղած ժամանակ) հենց Արցախն էր խանգարում Հայաստանի զարգացմանը։ Պատահական չէ, որ նա բազմիցս բարձրաձայնել է, թե Արցախի հանձնումից հետո Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատվեց, Հայաստանը կարողացավ դուրս գալ «աշխարհաքաղաքական թակարդից»։

Սա զարմանալի չէ. նա հայ հասարակության ներսում գեներացնում է այն թեզերը, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին են ծառայում։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը ժամանակի ընթացքում մեծ վտանգ են տեսել Հայաստան-ԱրցախՍփյուռք եռամիասնության մեջ, դրա համար էլ պայքարել են այն պառակտելու ու դրա արդյունքում նաև հայության ուժերը կազմալուծելու նպատակով, իսկ թուլացած հայությունը չի կարողանա դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական ծրագրերին։

Եվ հիմա թուրք-ադրբեջանական այդ նպատակի առաջին քայլն իրականացված է։ Արցախը հայաթափված ու հանձնված է, սակայն հայության երկու թևերը՝ Հայաստանն ու Սփյուռքը, դեռևս գործում են միասնաբար։ Բայց այս երկու թևերի միջև կան սկզբունքային տարբերություններ։ Հայաստանը այս պահին, մեծ հաշվով, վտանգ չի ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմի համար, քանի որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են կատարել բոլոր այն զիջումները, որոնք իրենց կպարտադրվեն։ Իսկ Սփյուռքը, որը շատ տարասեռ ու խայտաբղետ է՝ հաշվի առնելով, որ իր մեջ է ամփոփում տարբեր ժամանակահատվածներում գաղթած ու տարբեր ազդեցություններ կրած հայությանը, դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում։ Չենք մոռանում, որ Սփյուռքի ձևավորումը մեր ազգային ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության արդյունքում տեղի ունեցավ։ Եվ այն պարագայում, երբ Հայաստանը խորհրդային էր ու չէր կարող ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, հենց Սփյուռքն էր առաջ տանում ազգային շահերին ու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հետ կապված խնդիրները։

Ըստ այդմ, Թուրքիայում գիտեն, թե ինչ մեծ ուժ է իրենից ներկայացնում Սփյուռքը՝ տեսնելով այն հսկայածավալ աշխատանքը, որը տասնամյակների ընթացքում կազմակերպվել ու կատարվել է Սփյուռքի կողմից։ Իսկ հիմա, երբ հայկական Սփյուռքը, որն ընդգրկում է շուրջ 8-9 միլիոն մարդ, ունի հսկայական տնտեսական, մտավոր, քաղաքական և մշակութային ներուժ, փաստացի որոշ ուղղություններով ու ապակենտրոնացված կառուցվածքով նույնիսկ գերազանցում է Հայաստանի ունեցած հնարավորությունները։

Սփյուռքի լոբբին (հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում) տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Հայաստանի, Արցախի և հայկական համայնքների շահերի պաշտպանության գործում՝ հասնելով կարևորագույն քաղաքական ու դիվանագիտական հաջողությունների: Ավելին, անգամ առանց Հայաստանի աջակցության, սփյուռքահայ լոբբին կարող է ազգային տարբեր հարցեր բարձրաձայնել ու հասնել տարբեր որոշումների ու բանաձևերի ընդունման, իսկ դա, ըստ երևույթին, հակասում է իշխանությունների որդեգրած զիջողականության ու հանձնվողականության քաղաքականությանը։

Ըստ այդմ, բացառված չէ նաև, որ Սփյուռքում մի շարք զիջումների հետ կապված դիմակայություն սկսվի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ որոշակի լարվածություն նկատվել է, ու մի շարք սփյուռքահայ գործիչների մուտքը դեպի Հայաստան արգելվել է, իսկ հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում Սփյուռքի ներազդեցությունը թուլացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում իշխանությունների կողմից Սփյուռքը թուլացնելու (ավել ի ստույգ՝ թույլ տեսնելու) մասին հայտարարությունը պետք է ընդունել խիստ անհանգստությամբ, քանի որ այն ճանապարհ է բացում հայության հերթական պառակտման համար։ Դրա արդյունքում կարող է ստացվել այնպես, որ հայության տարբեր հատվածներ, ազգային շահերի շուրջ համախմբվելու փոխարեն, պետք է սկսեն պայքարել միմյանց դեմ։ Ինչպես ներհայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ Սփյուռքում իշխանությունը կարող է գտնել այնպիսի շերտեր, որոնք ՀՀ իշխանությանը ծառայելու համատեքստում կսկսեն Սփյուռքը պառակտել ներսից։

Ուստի, Սփյուռքում պետք է հետևություններ անեն ուղարկվող մեսիջներից և հասկանան, որ ազգային թեմաներին վերաբերող և Հայաստանի շահերը պաշտպանելու հարցերը ևս մնում են իրենց ուսերին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում