Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում, և այսօր հայաստանյան քաղաքական մտքի գերխնդիրը պետք է լինի Հայաստանը հանել այդ ծուղակից և էլ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա Արևմուտքի համար հերթական գործիքը իր գեոպոլիտիկ հակառուսական պայքարում»։ Այս մասին գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։
Նրա խոսքով, ինչպես թշնամիների, այնպես էլ Հայաստանն օգտագործել ցանկացողների համար բոլորն էլ հայ են և Հայաստանի քաղաքացի, ուստի անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին հակասություններն ու անձնական անհամակրանքները: Ըստ նրա, մինչ տեղական քաղաքական դերակատարները զբաղված են միմյանց քննադատելով և քաղաքական ամբիցիաներ բավարարելով, Արևմուտքն առաջ է մղում իր ծրագրերը՝ քանդելով տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, ինչի բացասական հետևանքները կրելու է հենց հայ ժողովուրդը:
Մհեր Ավետիսյանը կոչ է անում քաղաքական խաղացողներին դադարեցնել ներքաղաքական պայքարը և համախմբվել «Հայաստան» ու «Հայոց պետականություն» գաղափարների շուրջ՝ միասնական անվտանգության բանաձև գտնելու համար: Նա ընդգծում է, որ անվտանգային լուրջ մարտահրավերների և ճգնաժամի պայմաններում երկիրը չի կարող ունենալ ներքաղաքական օրակարգ կամ ներքին խրամատներ, այլ պետք է մեկ բռունցք դառնալ և պաշտպանել պետական շահն ու անվտանգությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»