Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին
Մամուլի տեսություն

«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրական խաղաղության համար պետք է ջանքեր գործադրեն երկու պետությունն էլ։ Սա ձևակերպում է, որը, կարծես, անգամ հաստատման կարիք չունի։ Մինչդեռ, երբ մի կողմը փայփայում է իբր ձեռք բերված խաղաղությունը, իսկ մյուսը շարունակում է պահանջներ ներկայացնել, խոսք չի կարող լինել իրական ու շոշափելի խաղաղության մասին։ Նման մի իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Ադրբեջանը։ Մեկն անընդհատ զիջողի, մյուսը պահանջողի դերում է։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ մեր և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։ «Հայաստանի գործող իշխանությունների մոտեցումն է, որ «չընկնեն» մեղադրանքների տակ, որ այսքան փորձություններ և ողբերգություններ են բերել։ Ցանկանում են ցույց տալ, որ դրա դիմաց շահել են խաղաղություն։ Իրենց տրամաբանությունը դա է։ Ասում են՝ ինչ եղել, եղել է, բայց հիմա խաղաղ ապրում ենք, աշխարհը ալեկոծվում է, մենք խաղաղ ապրում ենք, մոտավորապես այդ տրամաբանությունն է։ Ադրբեջանի տրամաբանությունը լրիվ հակառակն է, բայց այստեղ ավելի ցուցիչ է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դիրքորոշումը։ Իրենք ունեին մի քանի պահանջ՝ Ղարաբաղի, Ցեղասպանության հարցերը։ Հիմա իրենց բոլոր պահանջները բավարարված են: Պաշտոնապես ասվում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեզ համար օրակարգային հարցը չէ։ Ղարաբաղը տվել են ամբողջովին։ Մի ժամանակ թուրքերն ասում էին՝ ձեզ հետ հարաբերությունները կլավացնենք, պայմանագիր կկնքենք, եթե երկու շրջան հանձնեք Ադրբեջանին։ Հիմա ամեն ինչ հանձնված է, Ցեղասպանության հարցը չի բարձրացվում, բայց, միևնույնն է, Խաղաղության պայմանագիր չկա, ոչ մի հարաբերություն չկա։ Կա ընդամենը մեկ պայման՝ երբ Ադրբեջանի հետ լավացնեք ձեր հարաբերությունները, մենք էլ կանենք նույնը։ Մոտավորապես այսպիսին է ձևակերպումը։ Ադրբեջանն էլ ասում է՝ Սահմանադրությունը կփոխեք, Խաղաղության պայմանագիր կստորագրենք։ Ճնշման քաղաքականությունը շարունակվում է։ Սրանք դեռ իրենց պաշտոնական դիրքորոշումներն են։ Ոչ պաշտոնականի պարագայում «խոսող գրուխները» տարբեր պահանջներ են ներկայացնում Հայաստանին, ընդհուպ մինչև զավեշտալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ստացվում է, որ շարունակվում է մի կողմից՝ ամեն ինչ պահանջելու, մյուս կողմից՝ ամեն ինչ զիջելու քաղաքականությունը։ «Այսօրվա իշխանությունների ամենաբարձր «պլանկան» հետևյալն է՝ հնարավորինս ձգձգել այդ զիջման պրոցեսը, բայց այն շարունակաբար ընթանում է։ Ադրբեջանի պահանջները շարունակում են նույնը մնալ, հերթով գնում են դրանց հետևից։ Դա ճանապարհն է դեպի Նախիջևան, Սահմանադրության փոփոխությունն է, անկլավների հարցն է նորից գալու օրակարգ, սահմանագծում է սկսվելու, որովհետև Տավուշում էլի ինչ-որ տարածքներ կան, որոնք Ադրբեջանն ասում է, որ իրենցն են։ Ամեն ինչ նույնն է մնացել, չնայած մի փոփոխություն կա՝ տարբեր տեսակի փառատոնները, միջոցառումները, համերգները շատացել և ավելի բազմազան են դարձել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Խաղաղության միֆին հաջորդում է դիվերսիֆիկացիայի մասին միֆը։ Հայաստանի իշխանությունները կարողանո՞ւմ են դիվերսիֆիկացիա ապահովել։ «Դիվերսիֆիկացիայի հարցում իրականության մեջ ոչ մի դրական փոփոխություն չի նկատվում։ Այն այսօր արտահայտվում է նրանով, որ Ռուսաստանի հետ կապերը աստիճանաբար թուլանում են, խզվում են, հարաբերությունները վատանում են, մարտահրավերները ավելանում են։ Դիվերսիֆիկացիան Արևմուտքի հետ արտահայտվում է նրանով, որ ինչ-որ խոստումներ են տալիս, որ այսքան գումար կտանք, ինչ-որ գումարներ գալիս են, դրանով ավարտվում է ամբողջ դիվերսիֆիկացիան։ Խնդիրները, որոնք ավելի կարևոր են Հայաստանի համար, դիվերսիֆիկացիայի ենթակա չեն։ Օրինակ՝ ոչ ոք Արևմուտքից չի գալու ապահովի Հայաստանի անվտանգությունը, էլ չեմ խոսում այն մասին, որ չենք կարող ՀԱՊԿից դուրս գալ, մտնել ՆԱՏՕ։ Ոչ ոք ավելի լավ պայմաններով գազ չի մատակարարելու, այդտեղ էլ դիվերսիֆիկացիա չի լինի, ոչ ոք ավելի լավ առևտրային պայմաններ, քան ԵԱՏՄ-ն, չի առաջարկելու, այդտեղ էլ դիվերսիֆիկացիա չի լինի։ Դիվերսիֆիկացիան կարտահայտվի նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հընթացս վատանալու են, ու Արևմուտքն էլ լավագույն դեպքում տոկոսներով նոր վարկերի հատկացումներ կանի կառավարությանը։ Դրա շնորհիվ կբարձրանան կառավարող ուժի աշխատավարձերը և պարգևավճարները, ու կշատանան փառատոններն ու համերգները։ Եվրոպան խրված է պրոբլեմների մեջ։ Կարող է մի քիչ փող տալ, մի քիչ ծիրան գնել, մի քիչ «փշիփշի» անել, ասել՝ Նիկոլը ժողովրդավար առաջնորդ է, մրցանակ տալ, բայց դրանից ավելին չի կարող անել։ Նա շատ մեծ պրոբլեմներ ունի Ուկրաինայի հետ կապված, նաև իր ներքին հարցերն ունի։ Ի վերջո, ի՞նչ պետք է անի Հայաստանի համար։ Չի կարող անվտանգություն ապահովել, չի կարող գազ մատակարարել (ինքը գազի խնդիր ունի), բացի փողից ու իշխանությունների հասցեին ջերմ խոսքերից՝ ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Այդ իմաստով կարող է դիվերսիֆիկացիան շարունակվել՝ ավելի լավ ու գեղեցիկ խոսքեր ասեն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Դիվերսիֆիկացիան ուղիղ կապվում է հայռուսական՝ օր օրի անկում ապրող հարաբերությունների հետ։ Կարծես զուգահեռ ընթացող գործընթացներ լինեն։ «Դժվար է ասել, թե ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու, հարաբերությունները կրկին լավացնելու համար։ Այս ամբողջ անիվը հետ պտտելը մի քիչ դժվար է պատկերացնել։ Եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, կարող է ինչ-որ բան փոխվել։ Եթե չփոխվի, հարաբերություններում այդ սրացումը շարունակվելու է։ Կան հոռետեսական կանխատեսումներ, որ ավելի լուրջ պատժամիջոցների տակ կհայտնվի Հայաստանը, օրինակ՝ գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում և այլն։ Դժվարանում եմ ասել՝ ի՞նչ կարող են անել այսօրվա իշխանությունները, որ փորձեն այդ հարաբերությունները լավացնել, որովհետև իրենց խաղադրույքն արդեն արել են։ Լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նշանակում է հրաժարվել այն խոսույթից, որ Ռուսաստանը հանձնել է Արցախը։ Դա իրենց թեզն է։ Դրանից չեն կարող հրաժարվել, եթե հրաժարվեն, կստացվի, որ իրենք են մեղավոր։ Տարբերակ չկա Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու, միայն կարող են կոսմետիկ քայլեր անել վատացումը դանդաղեցնելու առումով։ Աշխատանքային հանդիպման մասին է խոսվում։ Իսկ ինչո՞ւ է այն հետաձգվում։ Գուցե ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ պետք է ասի կամ անի, որ հարաբերությունները լավանան»։

Սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրներն ինչպիսի՞ արձագանք են գտնում հասարակության շրջանում։ «Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա իշխանությունը չունեն վստահություն։ Պաշտոնապես ընտրողների մեծամասնության ձայները տոկոսային հարաբերակցությամբ չեն հավաքել, գրանցած արդյունքների մեծ մասն էլ հավաքել են վարչական ռեսուրսներով, բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելով և այլն։ Մարդիկ մի կողմից կարծես հարմարվում են ստեղծված իրավիճակին, բայց մյուս կողմից՝ ցանկացած պահի ցանկացած մի բան կարող է մարդկանց դուրս բերել փողոց։ Հիշենք, որ «Սրբազան պայքարն» սկսվեց Տավուշում՝ Ադրբեջանին տարածքի հանձնումից, արդյունքում մեծ շարժում ծավալվեց։ Թե որը կարող է լինել հաջորդ տրիգերը, դժվար է ասել։ Կարող է լինել Տիգրանաշենը, Ռուսաստանի կողմից պատժամիջոցների խստացումը, գազի գնի հնարավոր բարձրացումը սոցիալական մեծ վտանգներով է հղի, Կենտրոնական բանկի նախագահն է անգամ ակնարկել ապոկալիպտիկ սցենարի մասին, երկաթուղու պատմությունը կարող է լինել, որովհետև այդտեղ էլ հարցեր կան TRIPP-ի հետ կապված։ Օրեցօր Իրանն ավելի հստակ է ասում, որ հարցեր կան, որոնք պետք է ճշտել։ Վերջերս Իրանի դեսպանը հայտարարեց՝ Ադրբեջանը թող հստակ ասի, որ Հայաստանը կարող է Նախիջևանով կապվել Իրանի հետ։ Այս ամենը կուտակվում, կուտակվում է և կարող է միանգամից «պայթել»։ Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, ցանկացած ամիս կարող է ինչ-որ էական բան փոխվել»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում