Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու
Տեսանյութեր

Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. Կամենդատյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցանկանում եմ խոսել մի կարևոր օրինաչափության մասին, որն առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, բայց իրականում բացահայտում է ցանկացած ավտորիտար ռեժիմի ներքին թուլությունն ու վախերը։

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են գործում տեղական իշխանիկներն ու «ֆեոդալները» տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ նրանք կռիվ են տալիս ամեն մի քվեի համար, գործի են դնում իրենց ողջ ազդեցությունը, վարչական ռեսուրսը, փողն ու ճնշումները։ Ինչո՞ւ․ որովհետև դա իրենց իշխանությունն է, իրենց տարածքը, իրենց փողերը։ Եվ հաղթանակից հետո նրանք մի կտոր էլ «բաժին են հանում» երկրի դիկտատորին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը, որպեսզի վերևից ստանան իրենց «տեղական ֆեոդի» անվտանգության երաշխիքները։ Այդ ընտրություններում նրանք վախ չունեն «Տիրոջ աչքից ընկնելու»․ նրանք վստահ են իրենց դիրքերում։

Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ գալիս են համապետական ընտրությունները։

Համապետական ընտրությունների ժամանակ պատկերը կտրուկ փոխվում է։ Տեղական ֆեոդալների մոտ արթնանում է ամենամեծ վախը՝ դիկտատորի հնարավոր հեռացման վտանգը։

Նրանք շատ լավ հասկանում են, որ քաղաքական քամիները կարող են փոխվել։ Նրանք տեսնում են ժողովրդի դժգոհությունը և զգում են, որ դիկտատորի կառքը գլորվում է ձորը։ Եվ ի՞նչ են անում նրանք այդ պահին։ Նրանք այլևս ամբողջ ուժով չեն լծվում այդ կառքին։
Նրանք սկսում են «երկդիմի» խաղալ։ Մի կողմից՝ վերևներին ցույց են տալիս, թե իբր աշխատում են, մյուս կողմից՝ զգուշանում են ժողովրդի հետ վերջնականապես թշնամանալուց։ Նրանք չեն ուզում թաղվել դիկտատորի փլատակների տակ։ Նրանք սկսում են փնտրել իրենց փրկության ճանապարհները, մտածում են վաղվա օրվա մասին, երբ այլևս չի լինելու իրենց «հովանավորն ու տերը»։
 
Սա է համակարգի ամենամեծ ճաքը։ Այն իշխանությունը, որը հենված է միայն վախի և շահի վրա, փլուզվում է հենց այն պահին, երբ տեղական «սյուները» հասկանում են, որ վերևում գտնվողն այլևս անհաղթելի չէ։

Սիրելի՛ ժողովուրդ,

Սա մեզ համար կարևոր ազդակ է։ Դիկտատուրան հավերժ չէ, և նրա հենարանները շատ ավելի թույլ են, քան թվում է արտաքուստ։

 Երբ մենք ցույց ենք տալիս մեր միասնությունն ու պայքարելու կամքը, տեղական ֆեոդալները առաջինն են նահանջում և լքում խորտակվող նավը։

Ուրեմն՝ չվախենանք, կազմակերպվենք և տեր կանգնենք մեր ապագային, որովհետև փոփոխություններն անխուսափելի են։