Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան 
Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա Սողոմոնյան
Մամուլի տեսություն

Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տնտեսական ապագայի շուրջ ծավալվող քննարկումները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում աբսուրդի թատրոն, որտեղ իշխանական վերնախավը փորձում է անհոգ ժպիտով դիմավորել երկրի գլխին կախված լուրջ մարտահրավերները:

Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։ .

Փոխանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակին սթափ գնահատական տալու և գործնական քայլեր ձեռնարկելու, կառավարող թիմում նախընտրում են ամեն ինչ վերածել դատարկաբանության և անհոգ շաղակրատանքի՝ փորձելով հանրությանը համոզել, թե իբր ամեն ինչ վերահսկողության տակ է: Մինչդեռ հարցն այն է, որ պետական կառույցները մատը մատին չեն տալիս այս ահռելի հարվածը մեղմելու համար, և յուրաքանչյուր օրն աշխատում է բացառապես երկրի տնտեսության դեմ։

Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։ Բայց իշխանական դիլետանտ «տնտեսագետների» համար մասնագիտական զգուշացումները ոչ մի արժեք չունեն. նրանց համար շատ ավելի հեշտ է վերևից նայելով հայտարարել, թե տարիների փորձ ունեցող մասնագետները պարզապես «չեն հասկանում տնտեսությունից»։

Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։

Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։

Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում