Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան

Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եկեք հիշենք իրադարձությունները ոչ թե ՔՊ-ական մեկնաբանություններով, այլ ժամանակագրությամբ և դե ֆակտո իրավիճակով:

2020 թ. դեկտեմբեր, Սյունիք

44-օրյա աղետաբեր պատերազմից ընդամենը մեկ ամիս անց հայկական զինված ուժերը հետ քաշվեցին Սյունիքի մի շարք դիրքերից, ինչը նախատեսված չէր եռակողմ հայարարությամբ: Փոխվեցին ուժերի դասավորությունը, անվտանգության պայմանները, և ադրբեջանական զորքը հայտնվեց հայկական բնակավայրերի ու ռազմավարական նշանակության ճանապարհների անմիջական հարևանությամբ։

2021 թ. մայիսի 12, Սև լիճ, Վերին Շորժա, Կութ

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով առաջխաղացում գրանցվեց, Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Բաց աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքը մոտ 41 քառ. կմ էր։ Փաշինյանը խոստովանել է՝ տվել է չկրակելու հրաման, այն դեպքում, երբ հարձակումը ադրբեջանական սոցմեդիայով անոնսվում էր շուրջ երկու շաբաթ առաջ:

Եվս մեկ անգամ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող դիրքերի կորուստը փաստի առաջ կանգնեցրեց երկիրը։

2021 թ. աշուն, Գորիս-Կապան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի շուրջ 21 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանական կողմը սկսեց սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։

Շուռնուխի մի հատվածն էլ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թ. նոյեմբերի 15, Կապան-Ճակատեն

Ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց իր վերահսկողության ներքո գտնվող Կապան-Ճակատեն ճանապարհին։ Վեց գյուղերի բնակիչների համար կարճ և հարմարավետ ճանապարհը դարձավ լուրջ անվտանգության խնդիր։ Մարդիկ ստիպված եղան օգտվել շատ ավելի երկար ու դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհներից։

2021թ. նոյեմբերի 14-16, Իշխանասար, Սյունիք

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողությունը:

2022թ. մարտ, Ներքին Հանդ

Ադրբեջանի հարձակումը և զավթումը Ներքին Հանդի ուղղությամբ

2022 թ. սեպտեմբերի 13-14, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր

Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ադրբեջանական ուժերը գրավեցին նոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։

2023 թ. մարտի 29-30, Տեղ գյուղի ուղղություն

Ադրբեջանական ուժերը մոտեցան Գորիսի Տեղ համայնքի սահմաններին։ Սահմանային հատվածներում հայկական հողատարածքներն ու արոտավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո։

2023թ, Սոթք

2023թ. գարուն, ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթք հանքում հայկական կողմից բաց արդյունահանումը ընդհատվեց, այնուհետև Google Map-ի տվյալներով սահմանը փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի:

2024 թ. ապրիլ-մայիս, Տավուշ

Պատերազմի սպառնալիքի և սահմանազատման գործընթացի անվան տակ հայկական կողմը հետ քաշեց ուժերը ռազմավարական դիրքերից: Ադրբեջանին անցավ շուրջ 6.5 քառ. կմ տարածք։

Այս ամենը շարունակական զիջողական քաղաքականության հետևանքն է:

Եվ այս փաստերն են այն կիսատության ապացույցը, որը չեք կարող հերքել, որքսն էլ մանիպուլյացիաներով: Պնդում եմ՝ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ բոլոր այն հատվածներից, որտեղ նրանք գտնվում են հենց հիմա, հենց այս պահին:

Հ.Գ. Տվյալները հիմնված են բաց աղբյուրների, ԶԼՄ-ների հրապարակումների վրա: CivilNet-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 241.4 քառ. կմ հատվածը: