Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։

Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ մասնավորապես վեց պատգամավորի ձայն։ Այդ աջակցության դիմաց Փաշինյանը ներկայացնում է երկու հնարավոր սցենար. եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը «ոչ» ասի Սահմանադրության նախագծին, ապա ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, իսկ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը գործընթացը կհասցնի ավարտին և հետագա ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իրականում այս առաջարկը քաղաքական գործարքի փորձ է, որը միտված է ընդդիմության ձայներով հանրաքվեի անցկացման իրավական արգելքը հաղթահարելուն։ Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանը լիովին անկեղծ է և ցանկացած ելքի դեպքում ճշգրտորեն կատարելու է իր խոստումը, դա բոլորովին չի նշանակում իշխանափոխություն։ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր իշխանության ձևավորումն ուղղակիորեն կախված է Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունից։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ չառաջադրվի, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի խորհրդարանական մեծամասնությունը, ապա նոր վարչապետին ընտրելու իրավունքը մնալու է նույն քաղաքական ուժին։

Նման պայմաններում տեղի կունենա միայն պաշտոնատար անձի ձևական փոխատեղում, մինչդեռ իշխող կուսակցությունը, նրա քաղաքական կուրսը և կուսակցության առաջնորդի ազդեցության լծակները կմնան անփոփոխ։ Փաշինյանը խոսում է միայն իր հեռանալու, այլ ոչ թե իր ղեկավարած թիմի՝ իշխանական լծակներից հրաժարվելու մասին։ Լինելով իշխող կուսակցության առաջնորդ՝ նա կարող է պահպանել լիարժեք քաղաքական վերահսկողություն նոր ընտրված վարչապետի և կառավարության վրա՝ փաստացի շարունակելով ղեկավարել երկիրը, բայց ազատվելով ուղղակի պաշտոնեական պատասխանատվությունից։

Այսպիսով, սա ընդդիմությանն ուղղված հերթական քաղաքական խայծն է, որով փորձ է արվում համակարգային խնդիրը ներկայացնել որպես մեկ անձի հարց։ Առանց խորհրդարանական մեծամասնության փոփոխության՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կտա ոչ թե ամբողջական իշխանափոխություն, այլ նույն քաղաքական թիմի վերարտադրությունն ու կառավարման շարունակականությունը նոր վարչապետի դեմքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում