Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»
Հասարակություն

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Գեղարքունիքի մարզում գործող «ՀացԱռատ» հյուրատունը աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին ու զբոսաշրջիկներին առաջարկում է հայկական ավանդական հյուրընկալության յուրահատուկ փորձառություն՝ միահյուսված տեղի պատմության, ազգային խոհանոցի և մշակութային ժառանգության հետ:

«ՀացԱռատ» հյուրատան հիմքում 1935 թվականին կառուցված տունն է, որի քարերին հյուրատան հիմնադիր Գարիկ Պողոսյանը նոր շունչ է տվել. տան սրբատաշ քարերն ունեն շուրջ 90 տարվա պատմություն՝ դեռ այդ ժամանակ ենթարկվելով ձեռքով մշակման: 

«ՀացԱռատ» հյուրատունը յուրահատուկ է նաև իր թանգարանով. այստեղ ներկայացված են հազարամյակների պատմություն ունեցող սափորներ, հին գորգեր, կենցաղավարության պարագաներ, որոնք Գարիկը ձեռք է բերում ու ցուցադրում  զբոսաշրջիկներին և հյուրատան հյուրերին։ Այստեղ բոլոր այցելուների համար իրականացվում են նաև տարատեսակ վարպետաց դասեր, ինչպես նաև պատրաստվում են հայկական ավանդական ուտեստներ՝ հնարավորություն տալով հյուրերին ծանոթանալու հայկական խոհանոցի առանձնահատկություններին։

Հյուրատնային բիզնեսի զարգացման ճանապարհին Գարիկի համար կարևոր դեր են ունեցել Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի կազմակերպած դասընթացները, որոնց շնորհիվ Գարիկը ձեռք է բերել ոչ միայն բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև գործարար կապեր՝ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ակբա Ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ հյուրատանը տեղադրվել է նաև 10 կՎտ հզորությամբ արևային կայան, որը նվազեցրել է հյուրատան էլեկտրաէներգիայի ծախսերն ու օգնել ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ «Հին իրերի նկատմամբ հետաքրքրությունս առաջացել է մանկությունից. պապիկս եղել է փայտագործ, ու նրանից շատ գործիքներ ենք պահպանել և գործնականում կիրառում ենք վարպետաց դասերին: Մեր հյուրերն այստեղ հնարավորություն ունեն համտեսելու հայկական ավանդական ուտեստները, մասնակցել վարպետաց դասերի։ Ես մասնակցել եմ Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի կազմակերպած բիզնես դասընթացներին. ամեն դասընթաց թողել է իր կարևոր հետքը, հնարավորություն տվել նոր ծանոթություններ ձեռք բերել։ Հիմա տարբեր մարզերում ունենք գործընկերներ, որոնց հետ ծանոթացել ենք Ակբա բանկի բիզնես դասընթացների շրջանակում և մինչև այսօր համագործակցում ենք: Ակբա Ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ ձեռք ենք բերել նաև արևային պանելներ, որոնք շատ դրական ազդեցություն ունեն մեր գործի համար»,- նշել է «ՀացԱռատ» հյուրատան հիմնադիր տնօրեն Գարիկ Պողոսյանը։

Գարիկի հաջորդ նպատակը շարժական հյուրատան ստեղծումն է. նախատեսվում է նաև  ընդլայնել  գործող հյուրատունը՝ ավելացնելով ևս երեք սենյակ:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։