Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետների
Հասարակություն

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Գումար ստանալու անսպասելի հնարավորությունը գրեթե միշտ թուլացնում է զգոնությունը: Հատկապես, եթե խոսքը ոչ թե կասկածելի «շահումի» մասին է, այլ լիովին արժանահավատ պատճառի՝ բանկին նախկինում ավել վճարված գումարի վերադարձի։

Խաբեության մեխանիզմը. «գերավճարից» մինչև նոր գանձում

  • Ամեն ինչ սկսվում է իբրև թե բանկից կատարված զանգից: Ձեզ հայտնում են, որ հին վարկի գծով ավել վճարված գումար է հայտնաբերվել, և պատրաստ են վերադարձնել այն: Սակայն դա անհրաժեշտ է անել ինչ-որ պատճառով շատ շտապ. «հայտը գործում է միայն այսօր» կամ «գործարքը պետք է հաստատել հենց հիմա»։

Այնուհետև սցենարը կարող է զարգանալ մի քանի ուղղությամբ.

  • խնդրում են հայտնել SMS-ով ստացված կոդը՝ իբրև թե «գումարի վերադարձը հաստատելու համար»,

  • առաջարկում են ներբեռնել հավելված, որն իբր անհրաժեշտ է գումարի վերադարձը ձևակերպելու համար, իսկ իրականում կարող է զեղծարարներին հեռահար հասանելիություն տալ հեռախոսին,

  • պահանջում են փոքր գումար փոխանցել «ժամանակավոր» կամ «տեխնիկական» հաշվին,

  • ուղարկում են իբրև թե արդեն ձևակերպված վերադարձի սքրինշոթ, սակայն այնուհետև պահանջում են վճարել «միջնորդավճար» կամ կատարել «պատասխան փոխանցում»:

Արդյունքը մեկն է. նախկինում գերավճարված գումարը վերադարձնելու փոխարեն՝ տուժողը կորցնում է իր սեփական միջոցները։

Կարևոր հանգամանք

Հիմնական նախազգուշացնող ազդանշանը շտապողականությունն է. ձեզ շտապեցնում են և պահանջում ֆինանսական գործարք կատարել հենց խոսակցության ընթացքում:

Իրավական ծուղակ

Եթե անձն ինքն է զեղծարարներին հայտնում մեկանգամյա կոդը, ներբեռնում հեռահար հասանելիության ծրագիր կամ գումար փոխանցում նշված հաշվին, հետագա գործարքները բողոքարկելը դառնում է զգալիորեն ավելի բարդ: Ուստի կասկածելի զանգից հետո կարևոր է չհետևել զրուցակցի հրահանգներին, այլ ինքնուրույն կապ հաստատել բանկի հետ՝ պաշտոնական հեռախոսահամարով:

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մի՛ հայտնեք SMS-ով ստացված կոդերը: Դրանք կարող են օգտագործվել գործարքների հաստատման կամ բանկային ծառայություններին հասանելիություն ստանալու համար:

  • Մի՛ ներբեռնեք հավելվածներ զանգահարողի խնդրանքով: Բանկին անհրաժեշտ չէ ձեր հեռախոսին հեռահար հասանելիության ծրագիր՝ ավել վճարված գումարի վերադարձ կատարելու համար:

  • Գումար մի՛ փոխանցեք «ժամանակավոր», «պաշտպանված» կամ «տեխնիկական» հաշիվներին: Սա զեղծարարության դասական նշան է:

  • Ավարտե՛ք զանգը և ինքնուրո՛ւյն զանգահարեք բանկ: Պաշտոնական կոնտակտային կենտրոնի հեռախոսահամարը միշտ կարող եք գտնել բանկի կայքում, բջջային հավելվածում կամ բանկային քարտի դարձերեսին:

Հիշե՛ք. եթե բանկն իսկապես ձեզ գումար է պարտք, դա ստանալու համար անհրաժեշտ չէ տրամադրել ձեր գաղտնաբառերը, ներբեռնել անհայտ ծրագրեր կամ նախապես որևէ տեղ գումար փոխանցել:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33