Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան
Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. որքան «հուժկու» իրար հարվածեք, էնքան մեծ լավություն արած և անգնահատելի ծառայություն մատուցած կլինեք հենց նիկոլին: Իրեն անելու հեչ բան չի մնում, քան նստել ու «հիանալ» իր համար ստեղծված բարենպաստ պայմաններից:
Լավ, ես իրոք չեմ հասկանում, էլ ի՞նչ պիտի լինի, որ էս պրիմիտիվ ձեռագիրը հասկանաք, էլ ո՞նց ձեզ բացատրեն էս պարզունակ իրողությունները, էլ ի՞նչ աղետ պիտի գա այս պետության գլխին, որ սկսեք գիտակցել պարզ ճշմարտություններն ու արհեստականորեն ստեղծված ինտրիգները: Չէ, էլի հարց չկա, եթե ձեր սեփական էգոն ու ամբիցիաներն ավելին են, քան ասենք հայրենիքը` պետության ու ազգային արժանապատվության հետ միասին, իմանանք, էլի, զուր ժամանակ, նյարդեր, էներգիա ու մի ամբողջ կյանք չմաշենք ձեր բոլորի վրա` ակնկալիքներ ու սպասումներ ձևավորելով, թեև վաղուց հասկացել եմ մի պարզ ճշմարտություն` եթե ինքդ պատրաստ չես քայլեր անելու, ապա մի սպասիր դիմացինից, որ քո փոխարեն ինչ-որ բան պիտի անի:
Կողքից նայում եմ էս անվերջանալի գզվռտոցին ընդդիմության տարբեր թևերի միջև ու գալիս այն ցավալի եզրակացության, որ ամեն բան շատ օրինաչափ ու տրամաբանական ա, շատ համաչափ` մեր երկրի ու ապագայի հանդեպ դրսևորած էս տեսակ վերաբերմունքին: Ցավոք արանքում տուժում են էդ կողմերի հետ ոչ մի կապ չունեցող, ազնվորեն պայքարող մարդիկ, որ ուղղակի կրակն են ընկել, որ անտարբեր չեն կարողանում մնալ Հայաստանի ներսում և նրա շուրջ կատարվողին:
Դրա համար էլ նիկոլի` «նոր որակի ընդդիմություն ձևավորելու» հայտարարություններն արդեն միս ու արյուն են ստանում, իսկ գիտե՞ք առաջին հերթին ոնց ու որտեղ, հենց ՏԻՄ ընտրություններում` ավագանիներ ունենալու և երիտասարադական` նոր, անվախ, ըմբոստ ու խելացի կադրեր «քաղաքական ռազմի դաշտ» դիսլոկացիա անելու միջոցով: Ու քանի դուք զբաղված եք իրար հախուռն ցեխոտելու վսեմ առաքելությամբ, իրենք շատ արդյունավետ` հողի վրա գործ են անում, սկսած նոր կադրեր պատրաստելուց, վերջացրած տեխնոլոգիաները կոնկրետ գրված ձեռնարկներով տեղայնացնելուց և աշխատացնելուց, ինչն իր պտուղներն արդեն իսկ սկսել է տալ:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»