Հայաստանում մենաշնորհը պետք է վերանա. վարչապետ
Հայաստանում մենաշնորհը պետք է արմատախիլ արվի, եւ այս ուղղությամբ մենք հասել ենք կոնկրետ արդյունքների։ Այս մասին մարտի 27-ին կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելիս ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95-ի փոխարեն։ «Բանան ներմուծող ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս նախկին 57-ի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենամեծ ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս նախկին 51-ի փոխարեն»,- ասել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ մրցակցային միջավայրը երկրում բարելավվել է, մյուս ընկերությունների գործունեության դաշտ է բացվել։ Ընդ որում՝ «սեփականության ոչ մի վերաբաշխում տեղի չի ունեցել, եւ այս շրջանում կառավարությունը ոչ մեկից բիզնես չի խլել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց