Արայիկ Հարությունյանն Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության ծրագրերը
տության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից,հանդիպման առանցքում են եղել բանկի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները և գործողությունների ծրագրի մշակման ուղղությունները:
ԿԳ նախարարն իր խոսքում կարևորել է բանկի հետ արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների համատեքստում: Անդրադառնալով կրթության զարգացման ռազմավարության մշակման անհրաժեշտությանը և դրա ուղղությամբ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող աջակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր նպատակն է մշակել կրթության համակարգի իրական պատկերը ներկայացնող և դրանից բխող զարգացման ուղիները նախանշող ռազմավարություն, որը սոսկ փաստաթուղթ չի լինելու: «Ռազմավարության մշակումը ստեղծագործական աշխատանք է և միտված չէ պարտադրված փաստաթղթի ստեղծմանը: Բուն ռազմավարությունը կգրվի այն պահին, երբ մենք կունենանք ոլորտի ամբողջական պատկերը, այդ դեպքում այն կարող է նույնիսկ շատ արագ գրվել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ԿԳ նախարարությունը շահագրգռված է փաստաթղթի հնարավորինս շուտ մշակման հարցում, քանի որ նախարարի խոսքով, նախատեսվում են նաև արմատական բարեփոխումներ ուսումնական ծրագրերի և կրթական չափորոշիչների ուղղությամբ, որոնց համար ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ:
Շեյն Ռոզենտալն իր հերթին կարևորել է ԱԶԲ և ԿԳՆ համագործակցությունը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի ձևավորման գործընթացներում Ասիական զարգացման բանկի մասնակցության հետ կապված հարցեր




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց