2019-ի պետբյուջեի հարկային եկամուտները կատարվելու և գերակատարվելու են հիմնականում ստվերի հաշվին. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեն 2019 պետական բյուջեի հարկային եկամուտները կատարելու և գերակատարելու է հիմնականում հարկային ստվերի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հարկային և մաքսային հավաքագրումների մասով առաջին եռամսյակի աճը համատեղ աշխատանքի արդյունք է ստվերի կրճատման հաշվին:
«Եթե տնտեսական աճը մեզ օգնի, մենք շատ կուրախանանք, բայց հաջորդ տարիներին մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը պետք է լինի դոմինանտը, ոչ թե ստվերի բացահայտումը: Մենք անընդհատ ստվերը կրճատելու ուղղությամբ քայլեր ենք անելու, բայց կարծում եմ, որ մենք բոլորս ամեն ինչով պետք է նպաստենք, որ տնտեսությունը զարգանա»,-ասաց նա, հավելելով, որ հաջորդ տնտեսական աճով պետք է պայմանավորված լինի բյուջետային ցուցանիշների ապահովումը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց