Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Ժամանց

Սեռական ցանկություն


Սեռական ցանկությունը, կամ այլ կերպ ասած լիբիդոն (լատ.libido-կիրք ձգտում), չգիտակցված ցանկություն է, ձգտում բավարարելու սեռական պահանջը, որը անձին մղում է սեռական մտերմության ՝ ռեալիզացնելու համար սեռական բնազդը, որի մեջ մտնում են սեռական վարքը և սերնդաշարունակությունը:

Լիբիդոյի ձևավորման մեջ կարևոր նշանակություն ունեն ՝

1.Սեռական կոնստիտուցիան ՝ գենետիկորեն պայմանավորված օրգանիզմի անհատական պահանջը և էներգետիկ հագեցվածությունը, որով և պայմանավորված է լինում անհատի սեռական ակտիվության մակարդակը,
2. Հոգեսեռական զարգացման ընթացքը, մարմնասեռական զարգացման առանձնահատկությունները,
3 Տարիքային դրսևորումներով պայմանավորված լիբիդոյի տատանումները:

Սեռական ցանկությունը պայմանավորված է սեռական հորմոններով, իսկ կենտրոնները գտնվում են գլխուղեղում և կեղևային կառույցներում, որոնք էլ պատասխանատու են վարքի, այդ թվում նաև սեռական վարքի և հույզերի առաջացման ու կառավարման համար:
Եվ՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ սեռական ցանկությունն ապահովող գլխավոր հորմոնը տեստոստերոնն է, որը հանդիսանում է սեռական մտերմության ձգտման, ֆանտազիաների և մտքերի հիմքը: Սակայն, բացի տեստոստերոնից, մասնակցություն ունեն նաև մի շարք այլ հորմոններ՝

1.դոֆամին-առաջացնում է էյֆորիա, բավարարվածության զգացողություն,
2.օքսիտոցին-կարևոր դեր է խաղում կայուն պահելով հարաբերությունը զույգերի միջև սեռական ակտից հետո, ինչպես նաև պահպահվում է սեռական ցանկությունը, սերը, հավատարմությունը և սեռական մտերմությունը,
3.սերոտոնին- երջանկության հորմոն,
4.էնդորֆին- առաջացնում է էյֆորիա և հանգստություն սեքսուալ օբյեկտի կողքին,
5.մելատոնին-կարգավորում է քունը և տրամադրությունը՝ անմիջականորեն ազդելով սեռական ցանկության վրա:

Սեռական ցանկության փոփոխության պատճառները 2 սեռերի դեպքում կարող են լինել ֆիզիոլոգիական և ախտաբանական:
Կանանց մոտ սեռական ցանկությունը ենթարկվում է ֆիզիոլոգիական ցիկլիկ փոփոխությունների ՝ պայմանավորված դաշտանային ցիկլի փուլերով, հղիությամբ, հետծննդաբերական շրջանով, կրծքով կերակրմամբ, նախա-հետկլիմակտերիկ շրջաններով, որոնք ևս խիստ անհատական են:
Տղամարդկանց մոտ նման ֆիզիոլոգիական փուլային փոփոխություններ չկան : Սակայն տղամարդկանց մոտ կան այլ մեխանիզմներ, որոնք կարգավորում են ցանկության առաջացումը և ռեալիզացիան ՝ պահպանելու համար օրգանիզմի ներքին կայունությունը:
Շատ դեպքերում սեռական ցանկության իջեցումը կամ բացակայությունը պատճառ է դառնում միջանձնային հարաբերությունների լարվածության և հետևաբար սեռական խանգարումների առաջացման և/կամ խորացման, ամուսնական աններդաշնակության, ընդհուպ մինչև զզվանք և բացասական վերաբերմունք դեպի սեռական կյանքը ՝ սեքսուալ ավերսիա : Եվ զույգերը չհասկանալով և/կամ չկարևորելով այդ ամենը կանգնում են լուրջ խնդրի առաջ:
Սեռական ցանկությունը օրգանիզմի ներքին հավասարակշռության, միջանձնային հարաբերությունների պահպանման և ամրացման, սերնդաշարունակության հիմքն է:

Ուստի, հաշվի առնելով սեռական ցանկության վերոնշյալ պատճառահետևանքային մեխանիզմները, կարևորում եմ բժիշկ- սեքսոլոգի դերը, ով նման խնդիրների դեպքում ցուցաբերում է ինտեգրալ մոտեցում ՝ յուրաքանչյուր անհատի կոնստիտուցիոնալ և անձնային առանձնահատկություններին համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև հարակից մասնագետների:
Ամփոփելով, միանշանակ խրախուսվում է ճանաչել Ձեր դժվարությունները և դիմել համապասխան մասնագետներին, քանզի այս խնդիրների ժամանակին լուծումը ապահովագրում է հետագա բարդություններից:

Հեղինակ՝ բժիշկ-սեքսոպաթոլոգ Լուսինե Ստեփանյան