Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան
Ժամանց

Երազների 6 տեսակ, որոնք տեսնում են հոգեկան խանգարումներով մարդիկ

Երազում մեզ համար անհնար ոչինչ չկա և մենք կարող ենք բառացիորեն ընկնել մեր երազների աշխարհը։ Մենք կարող ենք նաև մեր երազներում բանկ թալանել, սպանել թշնամիներին կամ ինքնասպան լինել։ Պարզվում է, որ երկրորդ տիպի կերպարները կարող են որոշակի հոգեկան շեղման ախտանիշներ լինել։ Այսօր կներկայացնենք այն ամենատարածված երազները, որոնցով կարելի է բնորոշել հոգեկան շեղումները։ Խոսքը բնականաբար այն սյուժեների մասին է, որոնք մարդը ոչ թե մեկ անգամ է տեսնում, այլ պարբերաբար։

1. Երազներ, որոնք տեսնում են շիզոֆրենիայի ժամանակ

Հետազոտություններն ապացուցել են, որ շիզոֆրենիայի դեպքում երազներն ավելի հագեցած են լինում։ Գույներն ավելի վառ են դառնում, իսկ հույզերի ապրումներն ավելի ուժեղ։ Երազներում առկա են լինում սարսափելի կերպարները, դաժանությունն և բռնությունը, մարդն իրեն հաճախ տեսնում է կողքից՝ որպես երեխա, հանգուցյալ կամ որևէ կենդանի։ Օբյեկտները, օրինակ մեքենաները կամ մարդիկ, թարս են շարժվում։ Շիզոֆրենիային հատուկ են նայում կրկնվող երազները, գունավոր երազները, որտեղ պարզ երևում են բոլոր դետալների գույները։

 

2. Երազներ երկբևեռ խանգարման դեպքում

Երկբևեռ խանգարումը մանիակալ–դեպրեսիվ համախտանիշն է, որին բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Եթե շիզոֆրենիկներն իրենց երազները պատմելիս քչախոս են, ապա երկբևեռները շատ մանրամասն են նկարագրում իրենց երազները։ Դրանք կարող են աննկարագրելի երջանկության ապրումներ լինել։ Սրանք շատ վառ և գեղեցիկ երազներ են, որոնք երկար են մնում հիշողության մեջ։ Սերիական երազներ, կամ երազներ, որոնք կարող են տարիների ընթացքում շարունակվել, որտեղ ամեն մի սերիան սկսվում է այնտեղից, որտեղ ընդհատվել էր։

 

3. Ընկճախտով տառապող մարդկանց երազներ

Ընկճախտի նշանները երբեն դժվար է միանգամից նկատելը։ Բայց դուք դրան ավելի մոտ եք, քան ձեզ թվում է, եթե ամեն գիշեր ձեզ սարսափեցնող երազներն են հետապնդում։ Դրանք կարող են լինել սեփական թաղումը, սարսափելի վայրեր, մահացածները՝ ողջերի կերպարով, մղձավանջեր։ Կարող են նաև զուգահեռ երազներ լինել. իրար հետ կապ չունեցող մի քանի երազներ, որոնք հաջորդում են իրար՝ որևէ կապ չունենալով իրար հետ։

 

4. Երազների մանրամասներ, որոնք կարող են վկայել հոգեկան անեստեզիայի մասին

Հոգեկան անեստեզիան դրական և բացասական հույզերն ապրելու ոչ լիակատար կորուստն է ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնի ընթացքում։ Օրինակ, քնի մեջ դուք զգում եք ձեր հոգին, բայց չեք զգում սեփական մարմինը։ Կամ նայում եք հայելու մեջ, բայց չեք տեսնում ձեր արտացոլումը։ Երազներ, երբ դուք մի գիշերվա մեջ մի քանի անգամ մահանում եք։ Կամ տեսնում եք, թե ինչպես է ձեզ վրա շուն հարձակվում և կծում, բայց դուք վախի զգացողություն չեք ունենում։

 

5. Երազներ օբսեսիվ–կոմպուլսիվ խանգարման դեպքում

Ձեռքերն օրական 10 անգամ լվանալու ցանկությունը կամ անընդհատ տուն վերադառնալը, ստուգելու համար, թե արդյոք արդուկը միացված չի մնացել. սրանք վկայում են օբսեսիվ–կոմպուլսիվ համախտանիշի մասին։ Այս կպչուն վիճակը չի լքում հիվանդներին նույնիսկ քնի ընթացքում։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես եք պայքարում ինչ որ վախի դեմ, բայց հանձնվում եք, իսկ արթնանալուց հետո ձեզ մեղավոր զգաք, որ հանձնվել եք։

 

6. Կերպարներ հետվնասվածքային սթրեսի ժամանակ

Հետվնասվածքային սթրեսը սովորականից տարբերվում է նրանով, որ ի հայտ է գալիս հոգեվնասող իրավիճակի արդյունքում և որպես կանոն գիշերային մղձավանջեր է առաջացնում։ Այս համախտանիշով մարդկանց մոտ կարող են կրկնվել հոգեկան վնասվածք առաջացրած իրավիճակի հետ կապված երազները։ Օրինակ պատերազմն անցած մարդը կարող է տեսնել, թե ինչպես են իր վրա կրակում, իսկ իր փամփուշտները վերջացել են։ Այս դեպքում հատուկ են նաև ընդհատված երազները, որոնք միշտ նույն տեղում են ընդհատվում, նաև միագույն երազները, երազները, որոնք դուք սկզբից մինչև վերջ կառավարում եք, երազներ, որտեղ դուք հակառակ սեռի ներկայացուցիչ եք ձեզ զգում։