Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան
Ժամանց

Ձեռ­քե­րը ծա­լած նստե­լը չի բխում մեր շա­հե­րից, կամ՝ ի՞նչ պետք է անեն Ադր­բե­ջա­նի քա­րոզ­չու­թյու­նը չե­զո­քաց­նե­լու պա­տաս­խա­նա­տու­նե­րը

Նախիջևանում հունիսի 7-11-ը կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական զորավարժությունները: Վերջինիս համատեքստում կան մի շարք տարրեր, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես քարոզչական դաշտի մասին է:

Մինչ քարոզչական հատվածին անցնելը, խոսելով նախ տարածաշրջանային բաղադրիչից, «Փաստի» հետ զրույցում Վ. Ոսկանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել ադրբեջանական և թուրքական կողմերի նման քայլերը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք մի քանի պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող տարածքի հետ: Խոսքը թե՛ Հայաստանի շահերի մասին է, որոնք առկա են Նախիջևանում, թե՛ իրանական ու ռուսական շահերի: Հետևաբար, Նախիջևանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն չպետք է միայն մեզ հետաքրքրի: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պետք է տեղում ստեղծված իրավիճակի ռիսկայնությունը գտնել և որոշակի կերպով կառավարել: Տվյալ պարագայում մեր ունեցած գործիքակազմով այդ կառավարումը պետք է իրականացվի երկու հարթություններում՝ մեկը քարոզչական տիրույթն է, երկրորդը՝ դիվանագիտական ոլորտը: Բնական է, որ քարոզչական տիրույթում մենք հստակորեն պետք է հակազդենք և նույնիսկ շատ դեպքերում նախահարձակ դիրքորոշումներ ունենանք՝ կապված Նախիջևանում յուրաքանչյուր խնդրի արծարծման հետ»:

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթությանը, Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Քանի որ Նախիջևանի տարածքում փաստացի առկա են մեր տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների շահերը, ապա ակնհայտ է, որ այստեղ մենք պետք է փորձենք մեզ համար դաշնակիցներ գտնել: Կարծում եմ՝ իրանական և ռուսական կողմերն էլ առնվազն խանդավառված չեն Նախիջևանի տարածքում թուրքական ներկայության մեծացմամբ կամ թուրքական ազդեցության աճով»:

Նա շեշտեց, որ ակնհայտ է ազդեցության մեծացման ձգտումը նաև ռազմական իմաստով, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ է ուղղված՝ հաշվի առնելով այդ պետությունների ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. «Հետևաբար, մենք դիվանագիտական հարթության մեջ մեր երկու գործընկերների հետ պետք է գերակտիվ հարաբերություններ և կապեր ունենանք՝ հատկապես կապված նախիջևանյան խնդրի հետ: Պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ ունենք բարեկամական, ռազմավարական հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ բարեկամական, ռազմավարական հարաբերություններ և անգամ ռազմաքաղաքական դաշինք: Հետևաբար, ձեռքերը ծալած նստելը չի բխում մեր շահերից. մենք ադրբեջանաթուրքական դաշինքի յուրաքանչյուր քայլի պետք է ակտիվորեն հակազդենք՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսական շահերը: Նման զորավարժություններն ակնհայտորեն որոշակի ռիսկայնություն են առաջացնում մեր շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև քարոզչական հատվածում ադրբեջանա-թուրքական կողմից ապատեղեկատվության և սադրանքների տարածումը՝ կապված այդ զորավարժությունների համար անհրաժեշտ «ծխածածկույթ» ապահովելու հետ»:

Վարդան Ոսկանյանը քարոզչական դաշտի ակտիվության առումով մի հանգամանք ևս առանձնացրեց. «Ադրբեջանա-թուրքական գործողության քարոզչական ապահովման ոլորտում այս պարագայում մի կարևոր և բավականին անհանգստացնող տարր կար: Այդ տարրը վերաբերում է, իբրև թե, Հայաստանի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության միջոցով նախիջևանա-թուրքական սահմանին անկայունություն սերմանելու վերաբերյալ ապատեղեկատվությանը: Այդ համատեքստում խոսվում էր բեռնատարի վրա հարձակման մասին: Ակնհայտ է, որ նման մեկնաբանությունը բացահայտ ապատեղեկատվություն ու սուտ է, բայց, այսուհանդերձ, նման մեկնաբանությունը հող է նախապատրաստում Նախիջևանի տարածքում ադրբեջանա-թուրքական սերտ համագործակցության խորացման համար՝ իբրև թե, հայկական վտանգի դեմ հանդիման: Այս համատեքստում հաշվի են առնվում նաև այն զգացական մոտեցումները, որոնք կան Թուրքիայում՝ կապված Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ հանգամանքների հետ: Ինչպես հայտնի է, Իրանում այդ կուսակցության հետ կապված խնդիրներ կան: Եվ Ադրբեջանը փորձում է ինչ-որ առումով լեգիտիմացնել Նախիջևանի ռազմականացման ողջ գործընթացը, ինչին հասնելու նպատակով քարոզչական հատվածում բացահայտ ապատեղեկատվություն և սուտ է օգտագործում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր բանակը մեզ համար ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է: Եվ այս հարթության մեջ պաշտպանության նախարարությանը չպետք է միայնակ թողնել: Հայաստանի Հանրապետության այն մարմինները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու համար, պետք է առաջամարտիկի կարգավիճակով այդ բեռն իրենց վրա վերցնեն: Մեր դիվանագիտական համապատասխան կառույցները ևս պետք է այդ բեռի զգալի հատվածն իրենց վրա վերցնեն, որովհետև մեր բանակը և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ թանկ են ու կարևոր: Այդ կառույցները պետք է սերտորեն ներգրավվեն այս գործընթացի մեջ՝ փորձելով թեթևացնել պաշտպանության նախարարության բեռը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ