Օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում կարող են վնասակար լինել
Բազմամյա հետազոտության արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կան օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնց արդյունավետությունն իրականում խիստ չափազանցված է:
Գիտնականները խորհուրդ են տալիս առաջին հերթին հրաժարվել յուղազրկված մթերքից, որն իրականում ավելի առողջարար չէ, քան ճարպերով հարուստ մթերքը: Վնասակար ճարպերից իհարկե հնարավոր չէ լիովին խուսափել, սակայն կարելի է պարզապես հարստացնել սննդակարգը ավելի շատ մրգերով ու բանջարեղենով:
Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև արագ պատրաստման վարսակի փաթիլները, քանի որ դրանք հարուստ են շաքարով ու սոյայի յուղով: Բացի այդ, վնասակար է նաև սառեցված ձուկը, որը պարունակում է առողջության համար վտանգավոր նատրիումի եռպոլիֆոսֆատ:
Չիզքեյքը նույնպես համարվում է առողջարար մթերք, սակայն իրականում այս թխվածքը հարուստ է աղով, շաքարով ու ճարպերով, ինչպես նաև բարձրացնում է ճարպակալման հավանականությունը:
Սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս սպիտակ բրինձը փոխարինել շագանակագույն չմշակված բրնձով, քանի որ համարվում է, որ այն շատ ավելի օգտակար է օրգանիզմի համար, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ բրնձի այս տեսակը միաժամանակ պարունակում է նաև սնդիկ, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Վնասակար սննդամթերքի շարքին են դասվել նաև աղցանների համար նախատեսված պատրաստի հավելումներն ու սոուսները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ գլյուկոզա ու վնասակար ճարպեր: Բացի այդ, օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն են ունենում նաև արհեստական քաղցրացուցիչներ պարունակող պրոտեինային սալիկները, որոնք հաճախ են օգտագործում մարզիկները, ինչպես նաև էներգետիկ ըմպելիքներն ու եգիպտացորենի օշարակը, ուստի նման մթերքից նույնպես հարկավոր է հրաժարվել:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում