Իսկ դուք գիտեք, որ քնի խանգարումը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը
Քրոնիկ անքնությունը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ինչպես գրում է iz.ru-ն՝ հղում անելով actualnews.org պորտալին, մասնագետները պարզել են, որ քնի խանգարումները հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների, ընկճախտի (դեպրեսիա), թուլամտության (դեմենցիա) և մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների զարգացման:
Հետազոտության շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր 9000 ամերիկացու առողջական վիճակն ու քնի ռեժիմը: Հետազոտությունը ցույց է տվել, որ հետազոտվածների 50%-ի մոտ կային խնդիրներ կապված քնի հետ: Միևնույն ժամանակ, եթե նրանց անգամ հաջողվում էր քնել և քունը բավական երկարատև էր լինում, ապա անյուամենայնիվ նրանց տանջում էր սաստիկ հոգնածության զգացումը:
Թեստերը ցույց են տվել, որ անքնության պատճառով կամավորների մոտ նկատվում էր կոգնիտիվ գործառույթների վատացում ու դեմենցիայի զարգացման հավանականության բարձրացում: Բացի այդ, քնի հետ կապված երկարատև խանգարումները հանգեցնում էին նաև սրտամկանի աշխատանքի խանգարման:
Գիտանականների խոսքով՝ անքնության զարգացման հիմնական պատճառներից մեկը սթրեսն է, որը խթանում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը՝ հանգեցնելով գրգռման ու ակտիվության: Սակայն շատ մեծ դեր են խաղում նաև ցիրկադային ռիթմերը, ուստի քնի ռեժիմին հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...