Երբ գիտնականները բացեցին այս կետի որովայնը, ուղղակի ցնցվեցին. Գիտե՞ք ինչ են հայտնաբերել այնտեղ…
Անցյալ տարվա սկզբին Հյուսիսային ծովի ափ էին նետվում կաշալոտներ։ Նման առեղծվածային դեպքեր նախկինում էլ էին գրանցվել, բայց սա զանգվածային բնույթ ուներ։ Կետաձկների մարմինները հայտնաբերում էին Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։

Գիտնականները ենթադրում էին, որ ջրային այդ հսկա կենդանիները Հյուսիսային Ատլանտիկայի ջրերի փոխարեն ծանծաղուտներում մոլորված նույն վտառից են։ Բայց երբ գիտնականները բացեցին ամենամեծ կաշալոտի որովայնը, նրանք հասկացան սոսկալի ճշմարտությունը։
Կաշալոտներն ատամնավոր կետաձկների մեջ աշխարհի ամենախոշոր գիշատիչներն են։ Այս կենդանիները վայրի բնության՝ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների ցանկում են ընդգրկված։

Երբ գիտնականները որոշել են պարզել նրանց անբնական մահվան պատճառները, բացել են ամենախոշոր կետաձկան որովայնը և պարզել, որ դարձյալ ծովային այս կենդանիները անբարեխիղճ մարդկանց ակամա զոհ են։
Կաշալոտի ստամոքսը խցանվել էր պլաստիկ շշերով և աղբի ցելոֆանե տոպրակներով, ինչն էլ դարձել է հսկա կենդանու մահվան պատճառը։
Գիտնականների համար նորություն չէ, որ Համաշխարհային օվկիանոս թափվող պլաստիկ շշերն ու աղբի ցելոֆանե տոպրակներն ամեն օր բազմաթիվ ծովային կենդանիների, այդ թվում՝ դելֆինների, կետաձկների ու կրիաների մահվան հիմնական պատճառ է դառնում։

Ընկնելով կենդանու կերակրափող՝ պլաստիկը կամ ցելոֆանը խցանում է ստամոքսի աշխատանքը, արդյունքում կենդանին դանդաղ ու տանջալից մեռնում է քաղցից և իր օրգանիզմ ընկած թունավոր նյութերի կուտակումից։
Լոս Անջելեսի Կարոլինա համալսարանի տվյալներով՝ Համաշխարհային օվկիանոս ամեն տարի ընկնում է շուրջ 20 միլիոն տոննա պլաստիկ պարագա․ շշեր, բաժակներ և այլն։Հայտնի է նաև, որ պլաստիկը փտում է մի քանի հարյուր տավա ընթացքում։

Ընդ որում, նույնիսկ բիոպլաստիկը թունավոր է կենդանիների համար և կարող է հանգեցնել մահվան։
Սա հերթական զգուշացումն է մեզ, թե որքան անպատասխանատու ենք վերաբերվում մայր բնությանը և շրջակա միջավայրին՝ մոռանալով, որ ինքներս նրա մի մասնիկն ենք։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...