Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան
Ժամանց

Ի՞նչ սպասել Գարիկ-Սոնա դուետից․ Գարիկը՝ նոր աշխատանքների, Կոմիտասի «Գարուն ա» երգի գործիքավորման ու Սոնայի կարևոր դերի մասին

Գարիկ-Սոնա դուետն իր երկրպագուներին խոստանում է պրեմիերաներով լի սեպտեմբեր։ Նոր գործիքավորմամբ ստեղծագործությունն արդեն կա, սակայն այս տեսքով cover կդառնա, թե՞ առանձին նոր երգ, Գարիկն ու Սոնան առայժմ չեն որոշել։

 

Գարիկի խոսքով՝ երկրպագուների՝ նորությունների սպասելն արդեն շատ լավ է։ Ըստ կատարողի՝ իրենք երգերը ներկայացնում են ընդմիջումներով, քանի որ դրանց գործիքավորման վրա աշխատում են բավականին երկար ժամանակ․ «Նոր cover ունենք, որը դեռ Սոնան էլ չի լսել: Կարծում եմ, եթե ոչ մեր առաջիկա համերգին, ապա հաջորդներն արդեն կկարողանանք ներկայացնել նոր երգը։ Երգերի վրա երկար աշխատելու շնորհիվ կարողանում ենք տալ այնպիսի արդյունք, որ մարդիկ մեզնից սպասեն հաջորդ նման արդյունքին։ Եթե սկսենք իրար հետևից շատ արագ նոր երգեր ներկայացնել, ըստ իս, դրանք չեն ունենա այն որակը, որն ունեն մնացածը»։

Երկար ժամանակ է, ինչ Գարիկն աշխատում է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության վրա, սակայն դեռ չի ներկայացնում լսարանին․ «Բավականին ժամանակ է, ինչ գործիքավորումը պատրաստ է, բայց չեմ կարողանում հոգեպես տրամադրվել ու զգալ, որ այդ երգի գործիքավորումն արդեն ավարտված է։ Այդ ստեղծագործությունը դեռ չհնչած արդեն հետաքրքրում է մարդկանց, բայց քանի որ գարունն անցավ, հաջորդ գարնանը կթողարկենք»։

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ մինչ այդ երգը թողարկելն իրենք նոր գործեր չեն ներկայացնելու։ «Կա ստեղծագործություն, որը ձևափոխած ունեինք, բայց վերադարձել եմ այդ գործին և նորից փոփոխել։ Շատ գժական երգ է, բայց չեմ ասի՝ որ երգն է, որովհետև միայն գործիքավորմամբ շատ ակտիվ գործ է ստացվել։ Հիմա մտածում ենք՝ արժե՞ դա որպես cover ներկայացնել, թե՞ ջնջենք այն երգը, որի վրա cover-ն արել ենք ու այս գործիքավորման վրա զրոյից նոր ստեծագործություն գրենք: Սեպտեմբերը, կարծում եմ, մեզ կդիմավորի մի քանի նոր երգով»,- նշեց նա ու հավելեց, որ «Լավ երեկոյի» այս եթերաշրջանի ավարտից հետո մտածում էր նոր cover-ներ անել, բայց հիմա ուզում է հանգստանալ:

Ներկայումս արվող cover-ների բազմազանությունը, ըստ Գարիկի, երկու կողմ ունի․ «Հիմա նման միտում կա՝ ով հասցնում, երգ է պրպտում, որ cover անի։ Իհարկե, ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև բավականին երգեր, որոնք արժանի չէին փոշու տակ մնալու, թափ տվեցին փոշուց։ Բայց դա նաև բարդ է այն առումով, որ կարող է զուգահեռ յոթ հոգի նույն երգը թողարկել։ Հիմա մրցակցությունը երգի օրիգինալ ընտրության և այն օրիգինալ փոփոխելու մեջ է»։

Հարցին, ըստ Գարիկի, cover-ներ ներկայացնելու միտումն իրենց դուե՞տը տարածեց, երաժիշտը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ։ Եթե ես հիմա կարծիք հայտնեմ այս թեմայով, շատ մարդիկ կարող են սխալ հասկանալ ինձ և վիրավորվել։ Սա է պատճառը, որ հիմա ես իմ կարծիքը չեմ ասում, բայց փաստում եմ, որ ոչ՝ այդ միտումը մենք չենք բերել։ Դեռ 90-ականներին Նունե Եսայանը Սայաթ-Նովայի ստեղծագործությունները ներկայացնում էր նոր գործիքավորմամբ, նոր շնչով, Ալլա Լևոնյանը, Անդրեն ներկայացնում էին ազգային երգերն իրենց մատուցմամբ։ Այստեղ հարցը ժանրի մեջ է, այդ իսկ պատճառով մեր արածի հետ տարբերություն եղավ։ Հարցն այն է, որ փոփ ժանրում շատ էին անում cover-ներ, ամեն դեպքում, մեր արածն ինչ-որ բանով տարբերվեց արդեն ներկայացված աշխատանքներից, երևի, դրա համար այսպիսի արձագանքները եղան»։

Cover-ի համար երգի ընտրությունը Գարիկը համեմատեց գեղանկարչության հետ։ Ըստ երաժշտի՝ այդ ամենի մեջ զգայական բան կա։ Թե ինչպես է ընտրություն կատարում 6/8 ստեղծագործություններից, երաժիշտն ասաց․ «Կան գործեր, որոնք իրենց երաժշտական գծի մեջ ակորդային այնպիսի հետաքրքիր պահեր ունեն, որ մտածում ես՝ ափսոս է, որ այդպես է արված։ Փորձում ես դրանք այնպես փոփոխել, որ դու կլսեիր։ Ստացվում է այնպես, որ եթե դու դա կլսեիր, քո հետևից եկող բանակ կա»։

Ամփոփելով խոսքը՝ Գարիկն ասաց, որ իրականում ինքը կարող էր շատ բան անել, շատ բան անում է, սակայն մինչ Սոնա Ռուբենյանի հետ համագործակցելը դրանք մնում էին իր ստուդիայում․ «Սոնան մեր դուետում շատ կարևոր գործոն ունի։ Նա կամուրջ հանդիսացավ իմ ստուդիայի և հանդիսատեսի միջև։ Այսինքն՝ նա կարողացավ ստեղծագործությունները վերցնել և հասցնել ունկնդիրներին»։