Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Ժամանց

Քիչ առաջ վատ լուր բոլորիս կողմից սիրված դերասան Սամվել Սարգսյանից. ինչ է պատահել…Դուռն են ջարդում, ներս մտնում ու…

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածությունը շարունակվում է, որն առավել սրվեց այն պահից, երբ թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առջեւ բացվեցին առանց նախկինի՝ Գայանե Կարապետյանի համաձայնության: Թատրոնում այսօր լուռ գործադուլ է: Մշակույթի նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ թատրոն մտցնելուց հետո 22 հոգանոց անձնակազմը հրաժարվում է աշխատել նրա հետ: Նախկին տնօրենի մեջ էլ ցանկություն է առաջացել ջրի երես հանել տարիների ընթացքում կուտակվածն ու մշակույթի նախարարության «քաղաքավարի» ճնշումներն իր ու թատրոնի նկատմամբ:

Այն, որ Խորեոգրաֆիայի թատրոնը տարիներ շարունակ անհասցե է եղել եւ Բայրոնի 5-ը ձեւական բնույթ է կրել՝ նոր բան չէ, սակայն այն, որ թատրոնի շենքի համար 8 տարի շարունակ պայքար է եղել մշակույթի նախարարության եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ, թերեւս հայտնի չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը հայտնեց, որ թատրոնի կիսավեր այդ շենքի համար միշտ պայքար է եղել, սակայն վերանորոգել վթարային շենքը ոչ ոք չի ցանկացել: Նախկին տնօրենն ասում է, որ թատրոնի խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ու անպատասխան է մնացել:
Գայանե Կարապետյանը վստահեցնում է՝ թատրոնը բացվել է ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր եւ հայտնի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի պատվին, ակնկալիքը եղել է Հայաստանում նրա միջոցով ստեղծել խորեոգրաֆիկ դպրոց: «Մաքսիմ Մարտիրոսյանը մինչեւ 2018 թվականը համարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն չի աշխատել, իր գործառույթները կատարել է պարոն Սամվել Սարգսյանը, ընդ որում՝ անվճար: Մասքիմ Մարտիրոսյանը թատրոնից աշխատավարձ է ստացել Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի պարտադրանքով: Ես, հարգելով նրա վաստակը, հարկ եմ համարել լռակյաց համաձայնվել»,-պատմեց Գայանե Կարապետյանը:

Նախկին տնօրենի վստահեցմամբ՝ հանուն ստեղծագործական նպատակի է համաձայնվել մտնել ծանր բեռի տակ, ընդունել մշակույթի նախարարության առաջարկն ու դառնալ ապագայի ոչ մի հեռանկար չունեցող թատրոնի տնօրեն. «Հասմիկ Պողոսյանն ինձ թասիբի գցեց, ասելով, որ եթե ես ու ամուսինս 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել ենք Մհեր Մկրտչյանի թատրոնը, ուրեմն այստեղ էլ կստեղծենք»:

Գայանե Կարապետյանին ավելի շատ վրդովեցրել է իր ազատման դիմումը ոստիկանության միջոցով ստանալու փաստը: Նախկին տնօրենը վստահեցնում է՝ մշակույթի նախարարությունից առ այս պահը ազատման հրաման չի ստացել: Դեկտեմբերի 28-ին նախարարության ծանուցումից պարզապես տեղեկացել է, որ պաշտոնավարման ժամկետն է լրացել, իր ազատման մասին խոսք չի եղել:

Նորանշանակ ԺՊ-ի մասին խոսելիս նշեց, որ «անծանոթուհին» ունեցել է իր ազատման հրամանը, որով փոխնախարարի հետ ներկայացել է ոստիկանություն եւ հորդորել դուռը կոտրելով բացել: «Եկել է բանից անտեղյակ մի աղջիկ, որը համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհում սովորած, օպերայի եսիմ որերորդ աստիճանի պարուհի», -ասաց նա:

Լիլիթ Մակունցի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հանդիպել է նրա հետ, ներկայացրել թատրոնի ծայրահեղ վատ վիճակը: «Ամեն անգամ մենք ներկայացում անելիս սպասում ենք դահլիճի, որ թատրոնի տնօրենը մեզ դահլիճ կտա, այդ օրն էլ կխաղանք ներկայացում: Իսկ ինչ վերաբերում է պարարվեստի ուսումնարանի դահլիճին, որին մենք ամրացված ենք, վթարային վիճակի մեջ է: Մի տարածքում հագուստ են փոխում, փողոցով գնում են բեմ, որտեղ անգամ կոմունալ հարմարություն չկա»,-ասաց նա:

Դերասան Սամվել Սարգսյանը, որը նույնպես ներկա էր մամուլի ասուլիսին, երկար տարիներ եղել է Խորեոգրաֆիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Դուռն են ջարդում, ներս մտնում, լույսն են անջատում, հիմա էլ չգիտեմ ինչ տեռորիստական քայլեր կարող են անել: Եթե ինչ–որ մեկը քնից զարթնել է, եւ ինչ-որ մեկի հրամանով որոշել է վերցնել, դա չի ստացվի: Սա գիտե՞ք ինչի է նման, որ փոքր երեխան լալիս է, ու ասում՝ մամա ջան, գուցե դու ինձ կերակրեիր, ես քո ժամանակը չունեմ, գնա մի տեղ սնվի»,-ասաց գեղարվեստական ղեկավարը: