Ինչպե՞ս պատասխանել «անցանկալի» հարցերին
«Իսկ ե՞րբ ես ամուսնանալու», «Չե՞ք ուզում դեռ երկրորդ երեխան ունենալ», «Ասում են՝ բաժանվում եք, հա՞». հետաքրքրասեր զրուցակիցը անհարմար դրության մեջ կարող է դնել, եթե չունենաք «պաշտպանիչ» պատասխաններ: Նմանատիպ հարցերի պատասխանները պետք չէ տեղում մտածել. հոգեբանները խորհուրդ են տալիս ունենալ ստանդարտ պատասխաններ, որոնք պարզապես պետք է վերաձեւակերպել՝ իրավիճակին համապատասխան: Ահա մի քանի խորհուրդներ.
Հարցին պատասխանելիս Դուք պարտավորված չեք տեղեկատվություն հաղորդել զրուցակցին: Օրինակ՝ հարցին, թե ինչքան եք վաստակում, կարող եք պատասխանել. «Դե, մեր երկրի միջին աշխատավարձի չափ: Ինչպես շատերը»:
Կարող եք օգտվել «հայելային» մեթոդից: Վերադարձրեք զրուցակցին հարցը եւ այդ ընթացքում ժամանակ շահեք: Կարող եք սկսել, օրինակ «Ճի՞շտ եմ հասկանում, որ... »-ով: Ասենք, «Ճիշտ եմ հասկանում, որ այսօր քո գլխավոր խնդիրն իմ անձնական կյանքն է» կամ «Ճիշտ եմ հասկանում, որ դեմ չէիր լինի, եթե ննջասենյակիս լույսը դու միացնեիր, անջատեիր...»: Ընդ որում, այս նախադասություններն ասել պետք է առանց ավելորդ ժեստերի, հարգալից եւ շատ հանգիստ տոնով:
Զարգացրեք թեման: Ասենք, հարցին, թե չեք պատրաստվում երկրորդ երեխան ունենալ, պատասխանեք. «Իսկ ձեր գործե՞րն ինչպես են, երրորդի մասին չե՞ք մտածում»:
«Մեկ դերասանի թատրոն»: Ոչ ցանկալի հարցը լսելով՝ պատկերացրեք Ձեզ մեր ժամանակների լավագույն դերասանուհին եւ սկսեք... Նայեք զրուցակցի աչքերի մեջ, խոր շունչ քաշեք, հուսահատի դեմք ընդունեք եւ տրագիկ ձայնով ասեք. «Խնդրո՜ւմ եմ քեզ: Լսո՞մ ես, երբե՛ք ինձ այդ մասին մի հարցրու, երբե՛ք»: Կամ շատ լուրջ դեմքով եւ ցածր ու խորհրդավոր ձայնով ասեք. «Դա մե՜ծ գաղտնիք է»:
«Ե՞րբ ես ամուսնանում» հարցին, օրինակ, կարելի է պատասխանել այսպես. «Աստաղագետներն ասում են՝ երկու սիրող էակների ասցենդները պիտի հանդիպեն, նոր միայն նրանք կայացնեն այդ ճակատագրական որոշումը (միայն թե չհարցնեք՝ ինչ է «ասցենդը». ստեղծագործեք, ինչքան կարող եք վառ երեւակայությամբ, եթե իհարկե գործ չունեք աստղագետի հետ): Եվ երբ գա այդ պահը, եւ ես հասկանամ՝ հանդիպել եմ իմ երկրորդ կեսին, ես նրան կասեմ՝ այո՜: Ոչ մի րոպե չեմ շտապի»:
Եվս մեկ մեթոդ Ձեր դրամապանակը խցկվել ցանկացողներին դիմագրավելու համար: Օրինակ, «Աստված իմ, եւ ի՞նչ արժի այս հաճույքը» զարմանք- հարցին կարող եք պատասխանել. «Օ՜, ստիպված եղա քաղցած մնալ երկու շաբաթ, բայց ինչե՜ր չես անի հանուն նորաձեւության»:
Օգտվեք նաեւ այս ունիվերսալ պատասխաններից՝ «Միշտ զարմացել եմ պատին դեմ տվող հարցեր տալու Ձեր կարողությամբ», «Հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցին, միայն թե նախ ասեք՝ ինչու եք այդքան հետաքրքրված»:
Կամ ի պատասխան հարցրեք. «Իսկ Դուք իսկապե՞ս այդքան շատ եք ուզում խոսել դրա մասին»: Եթե պատասխանի՝ այո՛, համարձակորեն ասեք. «Իսկ ես՝ ոչ»: Եվ ժպտացեք...
Գրպանում ունեցեք պատրաստի հակադարձումներ անցանկալի իրավիճակներին. չգիտեք՝ ում հետ ստիպված կլինեք շփվել օրվա ընթացքում:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»